Ալլա Լեւոնյանի ընտանիքում համալրում է սպասվում. 2013 թվականին կծնվի երգչուհու երրորդ երեխան:). “Այո, բալիկի եմ սպասում: Հղիության վաղ շրջանում եմ, դեռ սեռը չգիտենք”,-BRAVO.am-ին ասել է նա:
Ալլա Լեւոնյանը սպասում է իր երրորդ երեխային
Մեզ հետ զրույցում երգչուհին նաեւ հետեւյալն է նշել. “Ամուսինս` Սեյրանը, շատ է ուրախացել, կարելի է ասել` ինձնից շատ: Նա ուզում է, որ 5 բալիկ ունենանք: Երեխաներս` Ժանուլիկն ու Հայկը, նույնպես ուրախ են ու անհամբեր սպասում են իրենց քույրիկին կամ ապերիկին”:
Ալլա Լեւոնյանը դստեր` Ժաննայի եւ որդու` Հայկի հետ
Ալլա Լեւոնյանի խոսքով` իր զավակների մեջ չկա այն խանդը, որ սովորաբար ունենում են երեխաները. “Ուշադրությունը, սերն ու նվիրվածությունը հավասար է լինելու”:
Ալլա Լեւոնյանը դստեր` Ժաննայի եւ որդու` Հայկի հետ
2011 թվականին ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչում ստացած երգչուհին խոստովանել է, որ այնքան էլ թեթեւ չի տանում հղիությունը, բայց դա խոչընդոտ չի դարձել իր ստեղծագործական կյանքում. նախորդ հղիությունների ժամանակ էլ շարունակել է բեմական գործունեությունը:
BRAVO.am-ը Ալլա Լեւոնյանին թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում:):
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: