×


Ամենամեծ չափսեր ունեցող մոդել Թես Հոլիդեյ. «Տղամարդիկ ինձ անչափ սեքսուալ են համարում»

Թես Հոլիդեյն աշխարհի ամենահայտնի Plus-size մոդելներից է: Վերջերս էլ Թեսը համագործակցության պայմանագիր է կնքել այնպիսի խոշոր ապրանքանիշների հետ, ինչպիսին են Benefit-ը, SimplyBe-ն, Yours Clothing-ը եւ այլն:

Մոդել Թես Հոլիդեյը


Իտալական Vogue ու հեղինակավոր Refinery29 պարբերականները նրան համարել են նորաձեւության աշխարհում ամենամեծ չափսեր ունեցող մոդելներից մեկը:

Թեսը պատմում է, որ բավականին դժվար ճանապարհ է անցել ճանաչման ու խոշոր ընկերությունների հետ պայմանագրեր ստորագրելու համար: Դպրոցում մոդելին անդադար ծաղրել են, ու 17 տարեկանում Թեսը ստիպված է եղել թողնել ուսումը:

Մոդել Թես Հոլիդեյը


Այսօր նա ոչ միայն հաջողության է հասել, այլեւ փորձում է օգնել նրանց, ովքեր արտաքնապես տարբերվում են գեղեցկության ընդունված կանոններից: Թեսը հիմնել է #EffYourBeautyStandards շարժումը ու կոչ է անում կանանց ու աղջիկներին սիրել սեփական մարմինն ու  ուշադրություն չդարձնել ստանդարտներին:

Թեսն իր համար վինտաժային ոճն է ընտրել ու խոտովանում է՝ տարբերվելով գեղեցկության օրինակ դարձած Քեյթ Մոսից կամ Կարա Դելվինից, նա միեւնույն է՝ կարողանում է սեքսուալ էներգիա փոխանցել մարդկանց:

Մոդել Թես Հոլիդեյը


«Նորաձեւության աշխարհը փոփոխությունների է ենթարկվում, բայց դեռեւս լուրջ մրցակիցներ այս ոլորտում քիչ ունեմ: Սակայն վստահ եմ՝ մի քանի տարի անց Plus-size մոդելները սովորական են դառնալու նորաձեւության աշխարհում»,- նշել է մոդելը:
Թեսը կարծում է, որ իր հաջողության գրավականը նախ էներգետիկան է:

«Տղամարդիկ ինձ անչափ սեքսուալ են համարում: Ի՞նչ է, եթե մեծ չափեր ունեմ, նշանակում է՝ ոչ մեկին դուր չե՞մ գա: Կարծում եմ, բոլորն էլ զգում են, որ ես դրական էներգիա եմ արտացոլում»,- ասել է Թեսը Daily Star բրիտանական պարբերականի հետ հարցազրույցի ընթացքում:

Bravo.am
Աղբյուրը՝ Woman

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW