Ծնվել է ռեփեր Դավիթ Միրոյանի եւ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի առաջնեկը: Ուրախալի լուրով Ինստագրամում կիսվել է մայրիկը:
Զույգի դուստրը, որին անվանել են Ջիա, լույս աշխարհ է եկել հունիսի 17-ին: «Ջիա Միրոյան՝ 3,8 կգ, 52 սմ»,- գրել է հաղորդավարուհին:
Միրոյանն ու Աբրահամյանը փետրվարին էին հայտնել, որ ծնողներ են դառնալու, իսկ մարտին պարզել էին երեխայի սեռը:
Լոս Անջելեսում բնակություն հաստատած զույգն ամուսնացել է 2018 թվականին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: