Այսօր` ապրիլի 25-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հաղորդավար Արտավազդ Ամիրյանի եւ ընտրյալի` Մարիամ Ղուկասյանի պսակադրությունը: Զույգի կնքահայրը փեսայի հարազատ հորեղբայրն է` Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:
Այսօր Արտավազդ Ամիրյանի հարսանիքն է
BRAVO.am-ի հետ զրույցում Արտավազդը պատմել է, որ առավոտյան հարսնացուի տուն են գնացել ավանդական զուռնա-դհոլով, պահպանել են ուսերին լավաշ գցելու, ափսե կոտրելու, մեղր ուտելու ավանդույթները. “Միանշանակ կողմ եմ հայկական հարսանիքին, հենց նոր կերանք մեղրը, հիմա մեր տանն ենք, կլուսանկարվենք մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որից հետո կգնանք ռեստորան”:
Այսօր Արտավազդ Ամիրյանի հարսանիքն է
Նրա փոխանցմամբ` հարսանեկան խնջույքին հրավիրվածների թիվը հասնում է 330-ի: Հյուրերի համար կերգեն Էրիկը, Վարդան Բադալյանը, Ռազմիկ Ամյանը, Նարեկ Բավեյանը եւ այլ երգիչներ:
28-ամյա Արտավազդն ու 20-ամյա Մարիամը հյուրերի համար կպարեն իրենց համատեղ կյանքի առաջին տանգոն.“Սիրելիս, կարծես, ինձ համար անակնկալ է պատրաստել:): Շատ սպասված ու շատ երջանիկ օր է ինձ համար: Հարազատներիս մաղթանքներից հուզվեցի, դեռ շարունակում եմ հուզվել”, - նշել է Արտավազդ Ամիրյանը:
Մարիամ Ղուկասյանը
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:
BRAVO.am
Լուսանկարները` Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: