Անդրանիկ Հարությունյանն անհամբեր սպասում է, թե երբ է հայր դառնալու: Կամերային թատրոնի, “Կարգին սերիալի”, “32 ատամ” հումորային ծրագրի դերասանը նույնիսկ սոցիալական ցանցերում հայտարարել է այդ մասին:): “Լավ մեկնաբանություններ են գրում, որն ինձ շատ է ուրախացնում: Երեխայի ծնվելուն մեկ ու կես ամիս է մնացել: Սպասում ենք` բալիկը լույս աշխարհ գա ու շպրտենք բալկոնից:)”, - կատակել է դերասանը:
Անդոն ու Մերին ամուսնացել են 2011-ի նոյեմբերին
Անդոն ու իր կինը` Մերին, պարզել են երեխայի սեռը. առաջնեկն աղջիկ է լինելու. “Ինչ ինձ հիշում եմ, միշտ սիրել եմ Էլեն անունը, կինս համաձայն է, այդպես էլ կանվանենք մեր աղջկան: Եթե զգանք, որ ուզում է դերասան դառնալ, չենք արգելի, բայց ավելի շատ կուզեի, որ երգչուհի դառնար”:
“Կինս չի խանդում”. Անդո
Դերասանի կինը մասնագիտությամբ իրավաբան է. “Հիմա տանը խելոք նստած է, երեխայի ծնվելուց հետո ինչ-որ տեղ կաշխատի: Հետեւում է իմ գործունեությանը, գիտի բոլոր դերերիս մասին, թատրոնում խաղացածս կերպարներին դեռ վատ գնահատական չի տվել: Մեր թատրոնը շատ եմ սիրում, ինձ համար երկրորդ տուն է, այնտեղ էլ ունեմ ծնողներ, կին, երեխաներ... Կինս չի խանդում, կտամ գլուխը կջարդեմ. էն քյարթու դեմքերից եմ:): Իրականում չի խանդում, մինչ ամուսնանալը գիտեր` ինչ տիպի մարդ եմ”:
“Հայրս բացասաբար է վերաբերվում կանացի դերերին, որոնք ես կատարում եմ”. Անդո
“Մեր հարսանիքը շատ երկար ու խնդալու անեկդոտ էր”. Անդո
Անդոն ու Մերին ամուսնացել են 2011-ի նոյեմբերի 11-ին, պսակադրվել են Սուրբ Հովհաննես եկեղեցում. “Երկուսս միանգամից իրար հանդիպել ենք եկեղեցում, որից հետո սրահում ջահելներով լավ քեֆ ենք արել: Մեծ մասն իմ ընկերներն ու գործընկերներն են եղել` “32 ատամ”-ի տղաները, թատրոնի անձնակազմը, Հայկոն, Մկոն, Ռաֆոն, քավորս` Արմեն Վարդանյանը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանն ու շատ ուրիշներ: Խորովածի ավանդական երգի փոխարեն մատուցողները պարել են Մայքլ Ջեքսոնի երգի տակ, քավորին պարտքի տակ թողեցին:): Հիմա հիշում եմ ու հասկանում, որ մեր հարսանիքը շատ երկար ու խնդալու անեկդոտ էր”:
Արմեն Վարդանյանը, Ռիչարդ Մադլենյանը եւ Անդոն հումորիստ-դերասանի հարսանիքին
Ուրիշներին հարստացնելու փոխարեն, հարստացնում է իր տատիկին:)
Հումորիստ-դերասանն ամառն անցկացնելու է մեծ մասամբ մայրաքաղաքում, կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ սիրում է հանգստանալ Դիլիջանում` տատիկի տանը, եւ ուրիշներին հարստացնելու փոխարեն, հարստացնում է իր տատիկին:). “Տունը կա, տեղը կա, անտառներ, մաքուր օդ... Հյուրանոցներում շատ թանկ է, ինչի շատ վճարեմ, եթե կա տատիս”:
Անդոյի համար ամենախիստ քննադատները “Կարգին սերիալ”-ի Հայկոն ու Մկոն են եւ իր հայրը
Անդոն ու Մերին` սարսափ ֆիլմերի սիրահարներ
Անդոյի համար ամենախիստ քննադատները “Կարգին սերիալ”-ի Հայկոն ու Մկոն են եւ իր հայրը, որը տղայի խաղացած կանացի դերերին բացասաբար է վերաբերվում. “Ամեն անգամ խիստ զայրանում է, բայց ինչ արած` համակերպվել է: Չեմ կարծում, որ վատ բան ենք անում եւ նոր սերունդը վատով է մեզ կրկնօրինակում: Օրինակ` Հալալն ու Զուլալը խոսում են միայն կիրթ, գրական հայերենով: Եթե ծնողները դեմ են, թող չնայեն: Չնայած` ինքս էլ հայկական եթեր շատ քիչ եմ նայում: Հիմնականում կնոջս հետ երեկոյան սարսափ ֆիլմեր ենք դիտում, բայց վախենալու փոխարեն, ամբողջ ընթացքում ծիծաղում ենք, դառնում է կոմեդիա:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրանիկ Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: