×


Անդոյի անհանգստության պատճառը` երկրորդ անգամ հայր դառնալուց առաջ

BRAVO.am-ը պատմել է, որ շուտով կծնվի հումորիստ-դերասան Անդրանիկ Հարությունյանի երկրորդ երեխան: Նրա հետ խոսել ենք ապագա փոքրիկի, առաջիկա նորությունների եւ նոր տեսահոլովակների մասին:

«Զգացողություններս շատ տարբեր են. ի վերջո տղա եմ ունենալու: Նա շատ սպասված է մեր ընտանիքում, քանի որ եղբայրս երեք աղջիկ ունի, ես էլ՝ մեկ, իսկ ազգանունը շարունակելու խնդիր կա»,-կեսկատակ-կեսլուրջ ասել է դերասանը:

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը


Անդոն, սակայն, անհանգիստ է, չգիտի` փոքրիկի ծննդյան ժամանակ Հայաստանում կլինի, թե ոչ.«Ըստ բժիշկների՝ երեխան կծնվի մինչեւ մարտի 20-ը, իսկ ես մարտի 12-ից 20-ը Ռաֆոյի հետ հյուրախաղերով մեկնում եմ Եվրոպա: Հուսամ, որ տղաս գոնե մարտի 8-ին՝ իմ ծննդյան օրը կծնվի, կամ կսպասի մինչեւ հայրիկի վերադարձը»:

Դերասանի խոսքով` արդեն պատրաստ են դիմավորել փոքրիկին եւ որոշել են նրան անվանակոչել Գրիշա՝ ի պատիվ պապիկի: «Հայրիկիս նման նույն անուն-ազգանունը կունենա»,-նշել է նա եւ հավելել, որ երեխային առավել շատ քույրն է սպասում՝ Էլենը.«Ամեն վայրկյան է սպասում, ամեն օր քնում է այն հույսով, որ վաղը կծնվի եղբայրը: Ամենակարեւոր բացահայտումը մեզ համար այն է, որ աղջիկս, լինելով խանդոտ, խոստացել է եղբորը չխանդել: Մեզ էլ ասել է, որ կարող ենք հանգիստ սիրել փոքրիկին»:

Ռաֆայել Երանոսյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` Անդոն նշել է, որ իր եւ Ռաֆոյի «Դեպուտատի շոու» նախագիծը շարունակություն կունենա. շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն:

Անդոն այս շրջանում նաեւ «Անդրոիդ» անհատական նախագծով է ներկայանում: «Մեկ րոպեանոց հոլովակներում քաղաքականությանը վերաբերող հումորներ են, որոնք չունեն հստակ հասցեատեր, բայց հասկացողը կհասկանա»,-ասել է նա եւ ավելացրել, որ դրանց միջոցով կարողանում է նաեւ գումար աշխատել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին