BRAVO.am-ը պատմել էր, որ Կամերային թատրոնի, “Կարգին սերիալ”-ի եւ “32 ատամ”-ի դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում համալրում է սպասվում: Եվ ահա՝ դերասանն այսօր հայր է դարձել:):
Անդրանիկ Հարությունյանը կնոջ` Մերիի հետ
“Երեկ գիշերը` արդեն ամսի 22-ին, աղջիկս ծնվել է, անունը, ինչպես եւ ծրագրել էինք, Էլեն ենք դրել”,- BRAVO.am-ին ասել է Անդրանիկ Հարությունյանը:
Անդրանիկ Հարությունյանը
Իսկապես, նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը Անդոն ու կինը` Մերին պարզել էին երեխայի սեռն ու որոշել նրան Էլեն անվանել. այն նորածնի հայրիկի սիրած անունն է:
Անդրանիկ Հարությունյանը կնոջ` Մերիի հետ
“Ուռա, տոչնի ես եմ”,- դստեր ծնվելուց հետո “ֆեյսբուքյան” իր էջում գրել էր Անդրանիկն ու շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար`բոլոր նորաստեղծ ընտանիքներին նման երջանկություն մաղթելով:
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Անդրանիկին երեխայի ծննդյան առթիվ: ):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրանիկ Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: