Քրիստինե Պեպելյանը 2012 թվականի տարեվերջն իր համար նշանավորել է ձայնասկավառակի թողարկմամբ եւ շնորհանդեսով: Այսօր` դեկտեմբերի 25-ին, երգչուհու երկրպագուները, գործընկերներն ու մտերիմները նրան են ուղղել իրենց շնորհավորանքներն ու նվերները: Քրիստինեն միջոցառման վայրից մեկնել է բազմաթիվ ծաղիկներով :):
Քրիստինե Պեպելյանը
Անդրեն, R.P.-ն, Անահիտ Շահբազյանը, Վիկա Մարտիրոսյանը, Հերմինե Ստեփանյանը, Արամ Նիկոլյանը եւ շատ ուրիշներ շնորհավորել են երգչուհուն, լուսանկարվել նրա հետ ու մակագրությամբ ձայնասկավառակ ստացել:
Քրիստինե Պեպելյանը, Անուշ Ալեքսանյանը եւ Անդրեն
Երգչուհու “Շնորհակալ եմ” ձայնասկավառակում ընդգրկված է 12 երգ` ներառյալ Արման Հովհաննիսյանի, Թաթա Սիմոնյանի հետ դուետները: Այս CD-ի երգերը գրվել են տարբեր հեղինակների կողմից` Րաֆֆի Ալթունյան, Անուշ Ալեքսանյան, Արման Սարգսյան, Ռիչարդ Մադլենյան, Մանե Հակոբյան, Սերգեյ Կարինյան եւ այլք:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինեն ոգեւորված է դրական արձագանքներից. “Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ պահում են ուշադրության կենտրոնում. նրանց շնորհիվ ինձ զգում եմ իրական արտիստ: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներիս, ինձ հավատացող մարդկանց, երգերիս հեղինակներին, լրատվամիջոցներին, որովհետեւ արտիստի համար շատ կարեւոր է, որ իր արած աշխատանքը լուսաբանվի”:
Վիկա Մարտիրոսյանը, R.P.-ն եւ Արամ Նիկոլյանը
“Հիմա լցված եմ դրական էներգիայով, շատ տպավորված եմ ու վստահ, որ ամբողջ գիշեր չեմ կարողանալու քնել: Շատ եմ ոգեւորվել, որ ինձ սիրող մարդիկ առաջին րոպեից եկել են, ժամեր շարունակ կողքիս են, չնայած` արդեն լուսանկարվել են, ձայնասկավառակը ստորագրել եմ, բայց միեւնույն է` չեն գնում”, - BRAVO.am-ին ասել է երգչուհին:
Քրիստինե Պեպելյանն իր նոր CD-ի շնորհանդեսին բազմաթիվ ծաղիկներ է նվեր ստացել
Երգահան Անուշ Ալեքսանյանը, որի հեղինակած “Երջանիկ եմ”-ը ձայնասկավառակի առաջին գործն է, մեզ հետ զրույցում նշել է` այս երգը գրել է` ճանաչելով նրան ու իմանալով նրա հոգեվիճակը. “Լուսավոր, մանրուքներից խնդիրներ չսարքող մարդ է: Լավ կլինի, որ մեր շուրջ այդպիսի մարդիկ շատ լինեն. ինչքան դրական մարդկանց հետ շփվեք, այնքան ձեր կյանքն էլ կլուսավորվի”:
Քրիստինե Պեպելյանը եւ Հերմինե Ստեփանյանը
R.P.-ն Քրիստինեի հետ մտերմացել է վերջինիս մենահամերգի փորձերին: Քրիստինեն նաեւ մասնակցել է այս երգչուհու հարսանիքին` կատարելով նրա ամենասիրելի “Պատահական չի լինում” երգը. “Կարծես իմ կյանքի պատմության մասին լինի, անչափ շատ եմ սիրում այն: Նաեւ սիրելով միշտ շնորհակալ լինել մարդկանց` հոգեհարազատ է “Շնորհակալ եմ” երգը: Ուրախ եմ, որ Քրիստինեի նման մարդ կա մեր շրջապատում, նրա հետ միշտ ուրախ է”:
Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուհու` Անիի եւ պարող ճուտիկի հետ :)
Երկրպագուներն էլ բացի լուսանկարվելուց ու ձայնասկավառակը ձեռք բերելուց, նրան նվերներ են մատուցել, Քրիստինեին հատկապես շատ է ուրախացրել պարող ճուտիկը, որը նրա հավատարիմ երկրպագու Անիի մտահղացումն է:
BRAVO.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին եւ իր երկրպագուներին “Շնորհակալ եմ” ձայնասկավառակի թողարկման ու շնորհանդեսի առթիվ :):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: