Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որին ճանաչում է բերել հայտնի “Մթնշաղ” ֆիլմում կերտած դերը, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով նկարահանվում է տարբեր ֆոտոշարքերում. արդեն ներկայացրել ենք “Maxim” եւ “FHM” ամսագրերում տեղ գտած էրոտիկ լուսանկարները:
Անժելա Սարաֆյանը
“Կորել եւ գտնվել է Հայաստանում” ֆիլմի գլխավոր հերոսուհին վերջերս տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում խոսել է իր արտաքին տեսքի, ոճի եւ նախասիրությունների մասին. “Սիրում եմ շքեղություն եւ որակ` մատչելի գնով: Դա է պատճառը, որ հաճախ եմ այցելում վինտաժային խանութներ, որտեղ կարելի է գտնել վերոնշյալների համադրությունը”:
Տարբեր ֆոտոշարքերում կիսամերկ լուսանկարված դերասանուհին նշել է, որ եղել է ժամանակ, երբ ինքն իրեն ինքնավստահ չի զգացել: Այդ իսկ պատճառով դերասանուհին երկար ժամանակ չի կրել մարմինն ընգծող տաբատներ եւ միայն ժամանակի ընթացքում է ստիպել ինքն իրեն նման հագուստ կրել:
Անժելա Սարաֆյանը
Իր ոճի մասին խոսելով՝ Անժելան ասել է. “Սիրում եմ հարմարավետ հագուստ կրել, շատ ժամանակ չեմ ծախսում հագուստն ընտրելիս: Առավոտյան բացում եմ պահարանն ու հագնում այն, ինչով հարմար կլինի հեծանիվ քշել կամ պարզապես զբոսնել: Իմ կարծիքով, որքան ավելի պարզ ես, այնքան ավելի գեղեցիկ ես”:
Անժելա Սարաֆյանը
Նա նաեւ պատմել է, որ իր տատիկը շատ լավ գործում է, եւ իր պահարանում տեղ գտած ամենասիրելի իրերի շարքում տատիկի գործած իրերն են. “Մի զգեստ ունեմ, որ տատիկս հելյունով է գործել ինձ համար, դա իմ ամենասիրելին է: Լողափում միշտ կրում եմ այն լողազգեստիս վրայից, շքեղ ու հավես տեսք է հաղորդում ինձ”:
Անժելա Սարաֆյանը
Ոճային կուռքերի մասին խոսելիս՝ դերասանուհին նշել է, որ շատ է համակրում Սոֆի Լորենին եւ իտալական ֆիլմերի հերոսուհիներին. “Սոֆի Լորենին նայելով` չեմ հասկանում, նա հենց այդպիսին է, ինչպիսին կա՞, թե՞ հատուկ ստեղծված ոճ է”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Refinery 29
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: