×


Անի Ամիրյանը Ստեփան Ղամբարյանի հետ Դիլիջանում նշում է ծնունդը :)

Անի Ամիրյանն ամուսնու` “Եղբայրները” սերիալի դերասան Ստեփան Ղամբարյանի հետ այսօր Դիլիջանում նշում է իր ծննդյան տարեդարձը: “Հիմա միասին “Դարավանդ” հյուրատանն ենք. նա այս օրը հատկացրել է ինձ:)”,- քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հոբելյարը եւ հավելել. “Հայրիկիս կողմը Դիլիջանից  է: Նաեւ դա է պատճառը, որ ողջ ընտանիքով սիրում եւ հաճախ ենք լինում այստեղ”:

Անի եւ Ստեփան Ղամբարյանները


Անին շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին պատասխանում է հեռախոսով ու սոցիալական ցանցերի միջոցով. “Հիմա տեխնիկան ու գիտությունն այնքան է զարգացել, որ կարող ես չլինել ոչ ոքի հետ, բայց միեւնույն ժամանակ լինել բոլորի հետ:): Ուղղակի որոշել ենք այսօր միայն երկուսով լինել: Սիրում եմ, որ ծննդյան օրերը յուրահատուկ են անցնում, եւ ինձ համար այսպես նշելն օրիգինալ է”:

Անիի այս նկարը ժամեր առաջ ֆիքսվել է “Դարավանդ”-ում


Նախկին երգչուհին այսօր դարձել է 28 տարեկան: Ինչպես նշել է, տարեցտարի ավելի է սիրում իր ծննդյան օրը եւ փորձում ամեն անգամ հետաքրքիր ու նորովի անցկացնել. “Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: Եթե ես սիրում եմ կյանքը, ուրախ եմ, որ ծնվել եմ, շրջապատված եմ լավ մարդկանցով, ինձ համար հաճելի է ապրելը, հետեւաբար չեմ կարող չսիրել իմ ծննդյան օրը:): Չեմ սիրում փակվել տանն ու լաց լինել, հակառակը, ուրախ եմ անցկացնում: Սիրում եմ իմ մտերիմներից նվերներ ստանալ, որովհետեւ նրանց փոքր ուշադրությունն էլ ինձ ուրախացնում է”:

Անին ամուսնու` Ստեփան Ղամբարյանի հետ


Խոսելով իր աշխատանքից` Անի Ամիրյանը մեզ տեղեկացրել է, որ այժմ “Դերասանի վարպետություն” առարկան է դասավանդում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում. “Ուսանողների հետ աշխատելը հաճելի է, հետո միգուցե վերադառնամ հեռուստատեսություն, իսկ երգարվեստում չկամ ու երբեւէ չեմ էլ լինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW