Կանանց միջազգային օրը նշելու համար Անի Երանյանն ընկերների հետ մեկ օրով մեկնել էր Վրաստան: Երիտասարդ դերասանուհին իր սիրելիի` Մովսես Երեմյանի ու սերիալի անձնակազմից մի քանի հոգու հետ մարտի 8-ին հասել է Թբիլիսի` տոնը նորովի նշելու համար:
Մովսես Երեմյանն ու Անի Երանյանը վրացական ռեստորաններից մեկում
“Ես ու ռեժիսոր Ելենան մտածում էինք` ինչ կարելի է անել մարտի 8-ին, տղաներին առաջարկեցինք ու ընդհանուր հայտարարի եկանք: Սիրում ենք անսպասելի որոշումներ կայացնել, իրենք էլ մեր նախաձեռնությամբ տոնական օրով կատարեցին մեր ցանկությունները: Դերասաններից ես էի, Մովսեսը, Վարդանը, նաեւ Ելենա Արշակյանն ամուսնու հետ, օպերատորը, ռեժիսորի օգնական Արմինեն, նկարիչ Լաուրան”,-նշել է դերասանուհին:
Անի Երանյանը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու նոր առաջարկ է ստացել
Անիի խոսքով` նախորդ տարիներին եւս հետաքրքիր տարբերակով են անցկացրել տոնը, բայց առաջին անգամ է` որոշել են Հայաստանից դուրս նշել. “Ավելի հետաքրքիր ու արկածային ստացվեց: Առավոտյան ժամը 6-ին ճանապարհ ընկանք, երեկոյան նշեցինք վրացական ռեստորաններից մեկում, հաջորդ օրը մի քանի գնումներ անելուց հետո վերադարձանք: Ճիշտ է` վրացական մթնոլորտ էր, բայց հայկական երաժշտության տակ ենք պարել. մեզ լավ էինք զգում, որ հայկական ոգին մեզ հետ տարել էինք:)”:
Արթուր Կարապետյանը, Աննա Հարությունյանն ու Անի Երանյանը
Խոսելով իր եւ Մովսեսի հարաբերությունների մասին` Անին BRAVO.am-ին ասել է, որ իրենց սերը շատ է ուրախացրել մտերիմներին. “Բոլորից լավ խոսքեր ենք լսում, հաճախ են ասում, որ իրար համապատասխան զույգ ենք: Նաեւ արտաքնապես իրար նման ենք, անգամ իմ մանկության նկարներից մեկը ցույց տվեցի դերասանուհի Աննա Հարությունյանին, ասաց` վա՜յ, Մոսոն:)”:
Անի Երանյանը սերիալի նկարահանումների ժամանակ
Թատերական ինստիտուտի շրջանավարտ Անի Երանյանը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու նոր առաջարկ է ստացել, նաեւ նշել է, որ առաջիկայում մոնոներկայացմամբ հանդես կգա. “Ես ու Ելենա Արշակյանն ենք աշխատում, երեւի տարվա երկրորդ կեսին թատրոնի բեմից կներկայացնենք հանդիսատեսին: Կարծում եմ` իմ առաջին լուրջ ներկայացումը կլինի տարբերվող ու հետաքրքիր”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Երանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: