Երգչուհի Աննա Դովլաթյանը, որը Երեւանում բնակվում է իր բարեկամների հետ, ամռանը եւ ձմռանը մեկնում է Մոսկվա` ընտանիքի հետ անցկացնելու արձակուրդները: Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի եւս Աննան կդիմավորի Ռուսաստանի մայրաքաղաքում. “Նոր տարին այն բարի տոնն է, որը միշտ պետք է ընտանիքիդ հետ նշես: Մոտ մեկ ամիս ծնողներիս հետ կմնամ ու կվերադառնամ` շարունակելու ուսումս եւ կիսատ թողած երգերիս աշխատանքները, որոնք կներկայացնեմ հաջորդ տարվա ընթացքում”:
Աննա Դովլաթյանը
2012 թվականին Աննան ունեցել է ե'ւ անձնական, ե'ւ գործնական ձեռքբերումներ. երգչուհու սիրելին մոդել, սերիալային դերասան Դավիթ Աղաջանյանն է. “Չենք թաքցնում, որ ընկերություն ենք անում, ուղղակի անձնական կյանքի մասին նախընտրում եմ լռել, բայց դա կյանքիս ձեռքբերումներից մեկն է: Ես երկընտրանքի մեջ էի` ում հետ անցկացնել Նոր տարին, հուսամ` հաջորդ տարի բոլոր սիրելի մարդկանց հետ կլինեմ: Դեռ շատ շուտ է խոսել ամուսնության մասին, երկուսս էլ շատ երիտասարդ ենք, աշխատանքում առաջ գնալու ցանկություններ ունենք”:
Աննա Դովլաթյանը սիրելիի` Դավիթ Աղաջանյանի հետ
22-ամյա երգչուհին ուզում է հավատալ, որ Ձմեռ պապն իր բոլոր ցանկությունները կկատարի. “Ձմեռ պապիկի հեքիաթը տոնն ավելի լիարժեք է դարձնում, 6 տարեկան եղբորս փորձում եմ համոզել, որ նա գոյություն ունի: Ինքս ճշմարտությունը բացահայտելուց հետո հիասթափվել էի:)”:
Աննա Դովլաթյանը
Աննա Դովլաթյանը սիրում է Ամանորը նշելու հայկական տարբերակը եւ ավելացնում, որ իրեն հաճելի է գնալ բարեկամներին հյուր, ինչը ռուսների շրջանում ընդունված չէ. “Ռուսաստանում կարոտ ես մնում այդ ջերմությանը, այնտեղ իրար հաճախ հյուր չեն գնում: Ուրախ եմ, որ հայերը պահպանում են այդ ավանդույթը”:
Դավիթ Աղաջանյանը սիրելիի` Աննա Դովլաթյանի հետ
“Tell Me” եւ “If I Ever Lose You” երգերի տեսահոլովակներով հայտնի դարձած աղջիկն 2013-ին պատրաստվում է ներկայանալ հայալեզու երգերով, նշում է` շատ երեւալու եւ մարդկանց հոգնեցնելու նպատակ չունի. “Իհարկե, անունդ պահելը դժվար գործ է, բայց ավելի լավ է ուշ-ուշ ներկայանամ ու ասելիք ունենամ: Միգուցե մրցույթների մասնակցեմ, բայց պետք է 150 տոկոսով պատրաստ ու վստահ լինեմ: Բացի այդ հաջորդ տարի անակնկալ զուգերգ կունենամ:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Դովլաթյանի անձնական արխիվից եւ Յուրի Ղազարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: