×


Աննա Դավթյանի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու առաջիկա այցը հայրենիք

Աննա Դավթյանն ամուսնու եւ դստեր հետ նոր լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին: Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակության հաստատած դերասանուհին նշել է, որ լուսանկարահանման համար առիթ են հանդիսացել դստեր 5 ու իրենց ամուսնության 6-ամյակները:

«Սկզբում աղջիկս շատ լավ լուսանկարահանվում է, ավելին՝ ես նրան ոչինչ չեմ սովորեցրել, նա գիտի տեսախցիկի հետ աշխատել, տարբեր դիրքեր ընդունել, բայց դա տեւում է 10-15 րոպե, որից հետո, քանի որ էներգիան շատ է, սկսում է վազել, թռվռալ, ինչպես բոլոր երեխաները»,-պատմել է Աննան:

Աննա Դավթյանը՝ դստեր հետ


Նա նշել է, որ այս շրջանում օրերը շատ բուռն են անցնում.«Զբաղվածությունս մեծ է: Այստեղ աշխատում եմ հայկական «Գավիթ» թատրոնում, որը բավական կայուն, լավ թատրոն է, եւ իմ առաջնախաղին էլ BRAVO.am-ն անդրադարձել է: Այժմ էլ պատրաստվում ենք պրեմիերաների, որոնք կլինեն նոր թատերաշրջանում: Բացի դա, մարտին Մոսկվայում հիմնել եմ թատերական ստուդիա, որն անվանել եմ «Ազատ»՝ ազատություն բառից: Մեր նպատակն ու գերխնդիրն է՝ միավորել մոսկվաբնակ հայությանը եւ ընձեռել հնարավորություն շփվել հայկական արվեստի, մշակույթի, միմյանց հետ: Աշխատում ենք հայերենով, որպեսզի պահպանենք մեր լեզուն»:

Աննա Դավթյանը՝ դստեր հետ


Ինչպես ամեն տարի, ամառային այս արձակուրդն էլ Աննան կանցկացնի հայրենիքում.«Շուտով կլինեմ Հայաստանում: Կարոտից ու անձնական հանդիպումներից բացի, գործնական մի քանի ծրագիր պետք է իրականացնեմ, որոնց մասին կխոսենք առաջիկայում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին