×


Անուշիկ Մանուկյանի որդու 2-ամյակի լուսանկարները

Մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանի եւ ռեփեր Robby El Sol-ի` Ռոբերտ Ներկարարյանի որդին դարձել է 2 տարեկան: Փարիզաբնակ ընտանիքը փոքրիկ Էվանի այս տարեդարձը նշել է Երեւանում, քանի որ այս շրջանում հայրենիքում են գործունեություն ծավալում: Պարուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական լուսանկարները:

«Շատ ուրախ օր անցկացրինք մեր ընկերների եւ նրանց ձագուկների հետ, ավելի ճիշտ՝ տղայիս ապագա քույրերի եւ եղբայրների հետ»,-նշել է Անուշիկը:

Անուշիկ Մանուկյանը՝ որդու հետ


Նա կարեւորում է տարեդարձերը գեղեցիկ նշելը.«Ինչո՞ւ ոչ, առավել եւս, որ այդ օրն է Աստված պարգեւել մեր հրաշքին: Թե՛ Փարիզում, թե՛ այստեղ մեզ շրջապատողները մեր սիրելի մարդիկ եւ ընկերներն էին, դրա համար էլ լավ ժամանակ անցկացրինք, տղաս էլ բարձր տրամադրություն ուներ»:

Էվանը


Անուշիկը չցանկացավ բարձրաձայնել՝ ինչ երազանք են մտապահել տղայի տորթի մոմերը փչելիս.«Ավելի շատ նպատակ է: Իսկ առհասարակ, ուզում եմ, որ բոլոր փոքրիկներն ունենան անհոգ եւ խաղաղ մանկություն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անուշիկ Մանուկյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW