×


Աշխարհը քննարկում է Ռիհաննայի թափանցիկ զգեստը :)

Ռիհաննայի` բարեմասնությունները ցուցադրելու ցանկությունն անհագ է: Երեկ Նյու Յորքում տեղի ունեցած “CFDA 2014”-ին երգչուհին ներկայացել է գրեթե մերկ` հանդիսատեսին զրկելով երեւակայելու հնարավորությունից:):

Ռիհաննան


Նորաձեւության աշխարհում հեղինակություն վայելող մրցանակաբաշխության կարմիր գորգին եւ բեմահարթակում բառիս բուն իմաստով փայլելու համար նա ընտրել էր Սվարովսկու 216 հազար բյուրեղով պատված թափանցիկ զգեստ, որի հեղինակը Ադամ Սելմանն է:

Ռիհաննան


Երգչուհին բացի հանրության ուշադրությունից, արժանացել է հեղինակավոր մրցանակի: Որպես տարվա ամենաոճային մարդ` Ռիհաննան կկրի “Նորաձեւության խորհրդանիշ” տիտղոսը:):

Ստորեւ առաջարկում ենք դիտել նաեւ Ռիհաննայի “Diamonds” երգի տեսահոլովակը:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW