×


Աստղիկի եւ Նարբեի` հայկական ստանդարտներից դուրս հարսանիքը` 12.12.12-ին :)

Դերասաններ Աստղիկ Ալավերդյանն ու Նարբեն սրտատրոփ սպասել են 12.12.12-ին, որ օրինականացնեն իրենց հարաբերությունները եւ Աստծո օրհնությամբ միմյանց հավերժ սիրելու խոստում տան:): “Ընտանեկան պատմություններ” հեռուստածրագրի դերասան-հաղորդավարներն այսօր պսակադրվել են Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ ամռանը մկրտվել է Աստղիկը:

Աստղիկի եւ Նարբեի պսակադրությանը


26-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Նարբեն դեռ 17 տարեկանից որոշել էր, որ պետք է ամուսնանա հենց այս խորհրդանշական թվերով օրը. “Ես այդ ժամանակ իր կյանքում չեմ եղել, բայց նա արդեն որոշել էր, եւ չէի կարող չհամաձայնել:): Մենք երկար ժամանակ է` միասին ենք` 7 տարի եւ 3 ամիս, անհամբեր սպասում էինք այս օրվան”:


Դերասանների հարսանիքը հայկական ստանդարտներից փոքր-ինչ դուրս է. չկա հարսնաքույր եւ խաչեղբայր, փեսան հարսին դիմավորել է գեղեցկության սրահում, միասին լուսանկարվել են Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ, մոտ երեք ժամ տրամադրել են հարսանեկան ֆոտոշարքի իրականացմանը, այնուհետեւ եկել եկեղեցի եւ այս պահին խնջույքը մոտ 280 հյուրի հետ շարունակում են “Լաթար” ռեստորանային համալիրում:

Աստղիկի եւ Նարբեի պսակադրությանը


Ավանդական տարոսիկների փոխարեն էլ նորապսակներն իրենց ծաղրանկարներով հրավիրատոմս են նվիրել բոլոր հյուրերին. “Ում նվիրում էինք, առաջին պահին փայլող աչքերով նայում էին ու հավանում: Ոչ ոքի ձեռքը չի գնա հրավիրատոմսը դեն նետել. որպես մեր հարսանիքի հուշ տարոսիկի փոխարեն այն կպահեն:)”:

Աստղիկի եւ Նարբեի պսակադրությանը


Աստղիկ Ալավերդյանը BRAVO.am-ին պատմել է, որ մոտ երկու տարի փորձել է տարբեր տեսակի հարսանեկան զգեստներ, մինչեւ գտել է իր ճաշակին համապատասխան զգեստը. “Վերջապես հագա իմ սրտի ուզած զգեստը, որը պատվիրել եմ Թեհրանում` Անգլիայից ժամանած մոդելավորողի մոտ”:

Աստղիկը տեղեկացրել է` քանի որ Նարբեն արմատներով Թեհրանից է, նրանց երկրորդ հարսանիքը հունվարին կկայանա այնտեղ. “Նրա ամենամոտ հարազատները եկել են, բայց բարեկամության մեծ մասն այնտեղ  է, կրկին նույն զգեստով հարսանեկան խնջույք կանենք այնտեղ, բայց, իհարկե, առաջնայինը մեր ընկերների հետ այստեղ իսկական քեֆ անելն է”:

Աստղիկի եւ Նարբեի պսակադրությանը


Զույգի հարսանյաց հանդեսի, հյուրերի, բեմադրած պարի եւ այլ մանրամասների մասին BRAVO.am-ը կպատմի առաջիկայում` նոր լուսանկարներով: 

Շնորհավորում ենք նորապսակներին եւ երջանկություն մաղթում:): 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW