“Վթարի է ենթարկվել “Գեներալի աղջիկը” սերիալի դերասաններից մեկը”. ահա այսպիսի վերնագրով լուր են հրապարակել հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
"Գեներալի աղջիկը" սերիալի դերասաններից Ռաֆիկ Խաչատրյանը
Խոսքը Ռաֆիկ Խաչատրյանի մասին է, որին, ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել են սերիալի անձնակազմից, “հեռուստասերիալին հետեւողները կճանաչեն”:
Ավտովթարի է ենթարկվել “Գեներալի աղջիկը” սերիալից Ռաֆիկ Խաչատրյանը (Լուսանկարը` shamshyan.com-ի)
Մեզ հետ զրույցում “Գեներալի աղջիկը” սերիալի ռեժիսորի օգնականը տեղեկացրել է, որ Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկված 22-ամյա երիտասարդը միայնակ է եղել “Կրայսլեր” մակնիշի ավտոմեքենայում. “Բարեբախտաբար, իրեն ոչինչ չի պատահել: Ռաֆոն արդեն Երեւանում է, տանն է, միայն մեքենան է ամբողջությամբ վնասվել”:
BRAVO.am
Լուսանկարները` shamshyan.com-ի եւ Ռաֆիկ Խաչատրյանի անձնական արխիվից


×
25,185






