×


Արամ MP3-ը երգել է երեւանյան “GAP”-ի բացման երեկույթին

“Դալմա Գարդեն Մոլ”-ի առաջին հարկում, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  գործում է “GAP” ապրանքանիշի երեւանյան խանութ-սրահը, որի բացման առիթով օրերս քաղցր հյուրասիրություն էր կազմակերպվել, իսկ երաժշտական մասն ապահովում էր Արամ MP3-ը: Սակայն այսքանով չեն եզրափակվել միջոցառման անակնկալները. հյուրերին տրվել են 15.000 դրամ արժողությամբ վաուչերներ, որոնցով նրանք հնարավորություն ունեցան գնումներ կատարել ողջ երեկոյի ընթացքում:

Երեւանյան “GAP” խանութ-սրահում ներկայացված տեսականին


Ինչպես միջոցառման բացման խոսքում նշել է հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, “GAP”-ն ունի 1100 խանութ-սրահ Հյուսիսային Ամերիկայում եւ ընդամենը 300-ը` աշխարհի այլ հատվածներում, որոնցից մեկն էլ խորհրդանշական “Hello, Armenia” կարգախոսով արդեն Հայաստանում է:

BRAVO.am-ի հետ զրույցում ապրանքանիշի երեւանյան խանութ-սրահի մենեջեր Անի Մանուկյանն ասել է, որ “GAP”-ը ստեղծված է ազատ, ստեղծագործ եւ պայծառ միտք ունեցող մարդկանց համար. ““GAP”-ը վաղուց դադարել է լինել պարզապես հագուստ, այն դարձել է ապրելակերպ, ոճ, եւ ես շատ կուզեմ, որ այդ ոճն ու ապրելակերպը տարածում գտնեն նաեւ Հայաստանում”:

Գոհար Գասպարյանը


1969 թվականին հիմնադրված ամերիկյան ապրանքանիշի երեւանյան խանութ-սրահն առաջարկում է հագուստի, կոշիկների ու աքսեսուարներին լայն ընտրանի` նախատեսված կանանց, տղամարդկանց, երեխաների ու նորածինների համար:

“Baby GAP” եւ “GAP Kids” բաժինների մենեջեր Նենսի Ավետիսյանը BRAVO.am–ի հետ զրույցում տեղեկացրել է, որ “Baby GAP”-ը նախատեսված է մինչեւ 5, իսկ “GAP Kids”-ը մինչեւ 16 տարեկան աղջիկների ու տղաների համար.  “Թե′ աղջիկների, թե′ տղաների համար նախատեսված տեսականին շատ ոճային է ու աչքի է ընկնում բարձր որակով”:

Արամ MP3-ը


BRAVO.am-ը զրուցել է նաեւ “GAP” խանութ-սրահի տղամարդկանց բաժնի մենեջեր Վլադիմիր Ավանեսովի հետ, որի փոխանցմամբ, այս բաժնի հիմնական առանձնահատկությունը ջինսե տաբատների լայն ընտրանին է. ““GAP”-ն առաջարկում է 8 տարբեր տեսակի ջինսե տաբատ` ամենանեղից մինչեւ ամենալայն չափերի: Այսինքն` ցանկացած մոդելի ջինսե տաբատ նախընտրող հաճախորդ մեզ մոտ կգտնի իրեն համապատասխանը”:

“Retail Group Armenia”-ի մարքեթինգի մենեջեր Արմինե Թադեւոսյանի տեղեկացմամբ, առաջիկայում “GAP”-ի հաճախորդներին սպասում են մի շարք նորություններ, այդ թվում` երեւանյան խանութ-սրահի պաշտոնական կայքի բացումը. “Շուտով հաճախորդները հնարավորություն կունենա ձեռք բերել նաեւ խանութ-սրահի նվեր քարտեր”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW