×


Արամ MP3-ի, Սուրենի, “Reincarnation”-ի եւ “Beautified Project”-ի “JAMESONահամ” համերգին :)

“Jameson” իռլանդական վիսկին մարտի 17-ին` Սուրբ Պատրիկի օրը, իր բոլոր երկրպագուների համար ողջ աշխարհում կազմակերպում է “St Patrick’s LIVE” միջոցառումներ: Երեկ տոնը նշվել է նաեւ երեւանյան “Vitamin” ակումբում. հայ երաժշտասերները տեղի խմբերի ու երգիչների հնչեցրած երաժշտության ներքո պարել ու խմել են:):

Արամ MP3-ը, Ռոլանդ Գասպարյանը եւ "The Beautified Project"-ի տղաները


Ակումբային համերգի բացումն արել է “Ռեինկարնացիա” խումբը եւ հայկական ռեգգիի հնչյունների ներքո անմիջապես ոտքի հանել հանդիսատեսին: Քանի որ ամեն երաժշտին ելույթի համար հատկացված էր 30 րոպե, խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը մի քանի անգամ հիշեցրել է դրա մասին ու հորդորել ավելի ակտիվ պարել, իսկ ժամանակը լրանալուց հետո ներկաների բուռն ծափահարություններին ի պատասխան եւս մեկ երգ է կատարել:

Երեւանյան “St Patrick’s LIVE” միջոցառմանը


Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Սուրեն Առուստամյանն ու “The Beautified Project” ռոք-բենդը: Համերգային հատվածն ակտիվ ռիթմերով եզրափակել է երգիչ, հումորիստ Արամ MP3-ը, որը նաեւ համերգավարն էր: Այնուհետեւ հավաքվածների պարային տրամադրությունն ապահովել է DJ Dale-ը` հնչեցնելով ակումբային հայտնի հիթեր:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ


Միջոցառման կազմակերպիչը “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերությունն էր, որ “Jameson” իռլանդական վիսկիի հայաստանյան ներկայացուցիչն է: Հյուրերը խմիչքի պատվերների կտրոններով մասնակցել են խաղ-մրցույթի եւ ստացել տարբեր նվերներ` խմիչքից մինչեւ սառցաման:

Սուրեն Առուստամյանը


Նշենք, որ առասպելի համաձայն` Սուրբ Պատրիկը քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի ու վտարել բոլոր օձերին: Տոնը նշվում է 1762 թվականից, երբ Նյու Յորքում տեղի է ունեցել Սուրբ Պատրիկին նվիրված առաջին շքերթը: Շքերթի ժամանակ մասնակիցները հագնում են խորհրդանշական կանաչ հագուստ: Տոնի պաշտոնական խորհրդանիշը երեքնուկն է, Իռլանդիայի ազգային հագուստը` լեպռեկոնը, եւ պետական դրոշը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW