×


Արամ MP3. “Կինս ինձ օգնում է իր ճիշտ գնահատականով”

Արամ MP3-ը սիրում է, երբ իրեն ներկայացնում են առաջին հերթին որպես երգիչ, հետո` հումորիստ: Նա այսուհետեւ ավելի հաճախ առիթներ կստեղծի իր մասին խոսելու որպես երգիչ, քանի որ բացի ակումբային մենահամերգներից, առաջիկայում պատրաստվում է ներկայացնել տեսահոլովակ, հեղիանկային նոր երգեր ու ձայնասկավառակ:

Արամ MP3-ը


Նա գարնանը կներկայացնի “If I Try” նոր երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտությունը ստեղծել է DJ Սերժոյի հետ համատեղ, իսկ անգլերեն տեքստը գրել է Գարիկ Պապոյանը. “Փոփի ու բալլադի մեջտեղում գործ է, ռոքային չէ, բայց լրիվ փոփ էլ չէ: Երգին ավելի շատ անգլերենն էր համապատասխանում, բայց չի բացառվում, որ հետագայում հայալեզու գործեր էլ կներկայացնեմ”, - BRAVO.am-ին հայտնել է Արամ MP3-ը:

Ռեժիսոր Սերժ Գաբյանը սիրելիի հետ


Տեսահոլովակը նկարահանվել է “Վիտամին” ակումբում, ռեժիսոր Սերժ Գաբյանն “If I Try”-ին տալու է անիմացիոն լուծումներ.“Տեսահոլովակն ունի հստակ սյուժետային գիծ եւ երգի իմաստին համապատասխան գրաֆիկա: Ինչպես վերնագիրն է հուշում, եթե մենք փորձենք ապրել այնպես, ինչպես մենք ենք ուզում, ոչ թե ինչպես սոցիումն է մեզնից պահանջում` որքան ազատ կլինենք: Երգը մտածելու տեղ է թողնում, ուզում եմ միանգամից տեսահոլովակով ներկայացնել, որ մեր գաղափարը ճիշտ տեղ հասնի: Փորձել ենք նորարարություն անել, բարդ տեխնոլոգիաներ ենք կիրառել, տեսնենք` արդյունքն ինչ կլինի”:

Արամ MP3-ը


Ի դեպ, երգիչ-հումորիստն այժմ աշխատում է իր անհատական առաջին ալբոմի վրա, որը, հավանաբար, կթողարկվի 2013-ի աշնանը: Նրա նոր երգերը ստեղծվում են DJ Սերժոյի անմիջական մասնակցությամբ. “Քանի որ Սերժոն էլեկտրոնային երաժշտության սիրահար է, պարային ռիթմիկ երգեր էլ կլինեն: Մեր ոճն ու ճաշակները միախառնում ենք ու ստեղծում հեղինակային նոր գործեր: Նաեւ ուզում եմ դուետներ ձայնագրել, արդեն մտածում եմ` երգիչներից ում հետ պետք է համագործակցեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի”, - նշել է Արամը` հավելելով, որ իր կատարմամբ հայտնի հիթերն ալբոմում չեն ընդգրկելու:

“If I Try” երգի տեսահոլովակի նակարահանումներին


“Վիտամին” ակումբում պարբերաբար համերգներով հանդես եկող Արամ MP3-ը խոստանում է դրանց ընթացքում պրեմիերաների տեսքով երբեմն հնչեցնել իր հեղինակային երգերը.“Արդեն ձեւավորված երգացանկ ունեմ եւ մեծ մասամբ անգլերեն եմ երգում համերգներիս: Կարծում եմ` երգը լեզու չունի, կապ չունի ռուսերեն, ֆրանսերեն, թե մեկ այլ լեզվով ես երգում: Բայց ակումբային համերգներս միշտ ավարտում եմ “Երեւան” երգով ու այն նվիրում մեր մայրաքաղաքին”:

Արամ MP3-ը կնոջ` Աննայի հետ


Արամի փոխանցմամբ` իրեն աշխատանքում աջակցում ու քաջալերում է իր կինը` Աննան, որն էլ համերգների, նկարահանումների ժամանակ իր կողքին է լինում. “Նա միայն ուրախ է, որ երաժշտությամբ եմ զբաղվում, իմ նոր երգերի առաջին լսողներից է լինում եւ իր ճիշտ գնահատականով ինձ օգնում է: Երբեմն քննադատական խոսքեր էլ է ասում, իր կարծիքն ինձ համար կարեւոր է, որովհետեւ երգը գնահատում է որպես հանդիսատես, այլ ոչ թե, որ իր ամուսինն է երգում:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, “Top Club”-ի եւ Արամ MP3-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW