×


“Արամեն է հրաժարվել համագործակցությունից”. Արտավազդ Ամիրյան

Արամեն չի մեկնաբանում Ամիրյանների հետ համագործակցության դադարեցումը. այս մասին երեկ հաղորդել է   BRAVO.am-ը` հղում կատարելով Արտյոմ Հակոբյանին, որն այլեւս երգչի համերգային տնօրենն է:

Արամեն (Լուսանկարը` Prestige ամսագրի )


Արամեի եւ արդեն իր նախկին պրոդյուսեր Արմեն Ամիրյանի միջեւ տեղի ունեցած հնարավոր կոնֆլիկտի, առհասարակ համագործակցությունը դադարեցնելու հանգամանքներին ծանոթանալու նպատակով BRAVO.am-ը այսօր զրուցել է երգչի նախկին մենեջերի` Արտավազդ Ամիրյանի հետ: 

“Համագործակցության դադարեցումը եղել է Արամեի կողմից, ինչը, կարծում եմ, արտիստին բնորոշ  երեւույթ է: Նորմալ է դիտվում,  երբ արտիստն ուզում է ինքնուրույն քայլեր անել բնագավառում: Եթե մեզ մնար, բնականաբար, նորից մեծ սիրով կշարունակեինք համագործակցել,  հրաժարվելն իր ցանկությունն էր”,- նշել է Արտավազդ Ամիրյանը: 

Երգչի նախկին մենեջերն ասել է նաեւ, որ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ ոչ մի պատճառ չկա. “Ուղղակի պայմանագիրն է սպառվել, որը կնքվել էր մեր միասին աշխատելու առաջին օրվանից, երբ նկարահանվեց առաջին տեսահոլովակը` “Արցունքիս մեջ”-ը: Այն Երկու տարին մեկ թարմացվում էր, հերթական երկու տարին լրացավ, ու էլ շարունակություն չեղավ”:

Արտավազդ Ամիրյանը, Արամեն եւ Հայկոն


BRAVO.am-ի հարցին` արդյո՞ք համագործակցության խզումը կապ ունի նախորդ տարվա մենահամերգի ձախողման հետ, Արտավազդ Ամիրյանը պատասխանել է. “Այդ համերգի հարցերով մենք այսօր էլ զբաղվում ենք: Իսկ այլեւս միասին չաշխատելու որոշումը կայացվել էր մինչեւ մենահամերգը: Ըստ պայմանագրի` պարզ էր, որ համագործակցության ավարտը կլինի դեկտեմբերի 31-ին: Արամեն արդեն որոշել էր, որ մենք չպետք է աշխատենք իրար հետ”:

Մեր հաջորդ` Ամիրյանների եւ Արամեի համագործակցությունն այլեւս բացառվո՞ւմ է հարցին Արտավազդը հետեւյալ պատասխանն է տվել. “Դա այս պարագայում կախված է իրենից եւ իր նոր թիմից, որի հետ աշխատում է: Մենք միշտ պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ աշխատել, դա կլինի Արամեն, Ռազմիկ Ամյանը, թե Սոֆի Մխեյանը, մեզ համար նշանակություն չունի, կարեւորը լավ գործ անելն է: Իսկ մենք, կարծում եմ, այս տարիների ընթացքում Արամեի համար ու իր հետ լավ գործեր արել ենք, որը հանձնել ենք հեռուստադիտողին ու իր երկրպագուներին: Առայժմ համագործակցության ոչ մի եզրեր չունենք”:

Արամեն


Ինչպես հայտնի է` Արամեի եւ Ամիրյանների  միջեւ բարեկամական կապ կա, Արտավազդի փոխանցմամբ էլ “գործնականից դուրս իրենց հարաբերությունները նորմալ են”. “Նման բաները չեն կարող անդրադառնալ մեր հարաբերությունների վրա: Այնպես որ, ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Մենք պարզաբանումներ տալիս ենք, ով չի ուզում, թող չտա”:

Ստորեւ առաջարկում ենք դիտել Արամեի "Արցունքիս մեջ" տեսահոլովակը:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին