×


Արման Մարգարյանն Աննա Կոկչյանի պահվածքը բնորոշել է Հախվերդյանի հայտնի երգի խոսքերով

“Մարդ ես սարքում, TV ես տանում հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ”. Արման Մարգարյանի այս խոսքերը հասցեագրված են իր նախկին կնոջը` Ինգրիտ (նախկինում` Աննա) Կոկչյանին: Հաղորդավարը մեկնաբանությունը գրել է իր “Ֆեյսբուքյան” էջում հրապարակած տեսանյութի ներքո, որն իրենից ներկայացնում է “POP հանրագիտարան”-ի “Աստղային բաժանումներ” հաղորդման ստորեւ ներկայացված հատվածը. 

Արման Մարգարյանը


“Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող ամուսնալուծություններից մեկը հաղորդավար Արման Մարգարյանի եւ հաղորդավարուհի Աննա Կոկչյանինն էր: Համատեղ կյանքի ընթացքում զույգը երեխա է ունեցել ու որոշ տարաձայնությունների հետեւանքով բաժանվել: 2008 թվականին` անմիջապես բաժանումից հետո Աննան հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ իրեն եւ Արմանին կապում էր բացառապես սերը, որը ծածկում էր կենցաղը, նյութականն ու անհամատեղելի լինելու փաստը: Աննան խոստովանում էր, որ խնդիրներ չէին առաջանում, ինքը չէր փորձում փոխել Արմանին, սիրում էր կուրորեն: Հոսանքին հակառակ էր գնում, Արմանը լողում էր հոսանքի ուղղությամբ: Հաղորդավարուհին պնդում է, որ ամեն հարցում ինքն է գործողը եղել, իսկ տղամարդը թույլ էր: Աննան հասկացավ, որ ինքը կին է եւ ուզում է գլուխը դնել տղամարդու ուսին ու ոչնչի մասին չմտածել…”. այսպիսին է հաղորդավարական տեքստը: 

Ինգրիտ (Աննա) Կոկչյանը


Նշենք, որ Արման Մարգարյանը թեմայի առիթով հիշել է նաեւ Ռուբեն Հախվերդյանի հայտնի “Նա իր սերը ծախեց” երգը. “Նորմալ է, երբ կատվին չափից շատ ես սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում”,-գրել է հաղորդավարը:

BRAVO.am



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW