Ամանորյա երաժշտական ծրագրերի նկարահանումների մեկնարկը տրված է: BRAVO.am-ը հետեւել է դրանցից մեկի ընթացքին, որի լուսանկարներն էլ ներկայացնում ենք:
Արմինկան ու Արսեն Սաֆարյանը
Սոֆի Մխեյանը, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Արփինե Գաբրիելյանը, Սոնա Շահգելդյանը, Ռազմիկ Ամյանը, Գայանե Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանը, Մհերը, Էմմա Բալբաբյանը, Սոֆի Դեւոյանը, Կամո Սեյրանյանն ու շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ մասնակցել են “ATV”-ի տոնական նկարահանմանը:
Արմինկան նշել է, որ ընտանիքի հետ տարվա ընթացքում երկու ճանապարհորդություն է ունեցել, երրորդին էլ պատրաստվում է Նոր տարվա նախաշեմին. “Ինձ համար տարին հագեցած էր շատ անելիքներով, այդ առումով հաջողված տարի եմ համարում: Տղայիս ծննդից հետո Նոր տարին ավելի հետաքրքիր խորհուրդ ունի ինձ համար: Որոշել եմ այն դիմավորել Արաբական Էմիրություններում. ձմեռային տոնը կնշենք ծովափին”:
Երգիչ Մհերի համար ձյուն գալուն պես սկսվում է ամանորյա տրամադրությունը. “Այս տարի նշեցի 30-ամյակս. կարեւոր տարի էր ինձ համար նաեւ անձնական կյանքիս առումով, հուսով եմ՝ լավ արդյունքը կերեւա հաջորդ տարի”: Մհերն Ամանորի գիշերն անց է կացնելու երգելով ու աշխատելով:
Երգիչ Ռազմիկ Ամյանը
Ամանորյա թողարկման հաղորդավարը Հրաչ Մուրադյանն է: Արչիի խոսքերով՝ եթերային տոնը շարունակվելու է մինչեւ հունվարի 6-ը: BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարը նշել է՝ “ինքն արդեն հետտոնական տրամադրությամբ է:)”:
“Նոր տարին կնշեմ որպես բնականոն օրացույցով ապրող մարդ: Տոնը նշելու երեք տարբերակից կընտրեմ մեկը՝ Չեխիա, Արաբական Էմիրություններ կամ Հայաստան. դեռ չեմ որոշել”, - նշել է Արչին, որն այս տարվա իր գլխավոր ձեռքբերումը համարում է այն, որ “մարդիկ սկսել են հասկանալ՝ ինչ տեսակ մարդ է”. “Երեւի 28 տարի լավ եմ “աշխատել”, որ ունակություններիս մասին մարդիկ տեղեկանում են”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: