×


Արմինկան` այս ամռան հետ կապված իր պլանների մասին :)

Ամառային հանգստի սեզոնը սկսվել է, իսկ դա նշանակում է, որ շոու-բիզնեսի նորություններ ներկայացնող մեր կայքում այս շրջանում կլինեն նաեւ հայտնիների ճանապարհորդությունները ներկայացնող հրապարակումներ:):

Արմինկան Դոմինիկյան Հանրապետությունում


Արմինկան տեղի շոու-բիզնեսի թերեւս ամենաշատ ճանապարհորդող երգչուհիներից է, ով հաճախ է լինում արտասահմանում` թե՛ գործնական, թե՛ հանգստանալու նպատակով:

“Եթե հանգիստ, ապա պասիվ. երբեք ակտիվ հանգստի կողմնակից չեմ եղել: Այն պետք է կազմակերպել այնպես, որ կարողանաս իսկապես հանգստանալ: Վերջին տարիներին` որդուս ծնվելուց հետո, հիմնականում այդ տարբերակն եմ ընտրում: Թե՛ ես եւ Ալեքսը, թե՛քույրս եւ մայրս, ֆիզիկապես բավական հոգնած ենք լինում, այդ պատճառով գերադասում ենք վայելել հանգիստը ու լիցքաթափվել”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին:

Արմինկան


Արմինկան եղել է եվրոպական շատ երկրներում, Միացյալ Նահանգներում,  պարբերաբար մեկնում է Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքը` Դուբայ, վերջին տարիներին իր ժամանցը կազմակերպում է նաեւ Դոմինկյան Հանրապետությունում:

“Դոմինիկյան Հանրապետությունը լիարժեք հանգիստ անցկացնելու համար շատ հարմար է”,-նշել է երգչուհին ու հավելել.“Հաճախ հնարավոր է, որ չլողամ, բայց այդ օդը, ավազն ու ծովի շունչը բավական են լիցքաթափվելու համար: Չմոռանանք, որ այդ ամենը նաեւ առողջության համար է կարեւոր”:

Արմինկան


Արմինկան դեռեւս հստակ չգիտի, թե այս ամառ որ երկիր կմեկնի, սակայն հստակ որոշել է այնպիսի վայր ընտրել, ուր հասնելը երկարատեւ թռիչք չի պահանջի, որպեսզի նաեւ որդին չձանձրանա.“Կմեկնենք Նիցցա կամ Մոնակո, կամ էլ Բեյրութ, որտեղ շատ ընկերներ ունեմ: Նրանցից շատերը տղայիս չեն տեսել, կփորձենք օգտակարը հաճելիի հետ համատեղել”:

“Չեմ ցանկանում Ալեքսին հաճախ շատ հեռու երկրներ տանել: Նա 4 տարեկան է, բայց արդեն հասցրել է 4 անգամ կտրել հասարակածը: Մի քանի ամիս առաջ ենք վերադարձել  ԱՄՆ-ից, որտեղ բավական երկար ժամանակ չէի եղել, 5 շաբաթն էլ շատ կարճ ժամանակ էր մեզ համար` վայելելու ու շրջելու գրեթե բոլոր տեսարժան վայրերով”,-նշել է նա:

Արմինկան Դոմինիկյան Հանրապետությունում


Երգչուհին պատմել է, որ ժամանակին հանգստավայրերից շատ հուշանվերներ է բերել իր հետ, հետո արդեն որոշել է ազատվել դրանցից. “Այժմ սահմանափակվում եմ տվյալ երկիրը խորհրդանշող որեւէ իր ձեռք բերելով”:

Հայաստանում հանգստանալ երգչուհին ի սկզբանե չի սիրել.“Պատճառը հայտնի լինելը չէ, որովհետեւ աշխարհի շատ վայրերում հաստատ մեկ-երկու հայ կլինեն, որ կճանաչեն: Պարզապես սիրում եմ ավելի մեղմ ու փափուկ կլիմա”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW