Արսեն Գրիգորյանը ներկայում ստեղծագործական բուռն շրջանում է, սակայն ինչպես արդեն տեղեկացրել է BRAVO.am-ը, երգչի երկրորդ ամենամեծ ու կատարյալ ստեղծագործությունը կծնվի տարեվերջին: Ծնողներն արդեն որոշել են երեխայի անունը:):
Արսեն Գրիգորյանը կնոջ` Ջուլիետայի հետ
“Կինս ցանկանում է Վահե դնել, ես էլ ոչ կողմ եմ, ոչ` դեմ: Ինձ համար կարեւորն այն է, որ անվան մեջ “ր” տառը չլինի: Դե ֆրանսիացիները “ր”-ին “ղ” են ասում, չէ՞”,-մեզ հետ զրույցում կատակել է Արսեն Գրիգորյանը:
Եղբորն անհամբեր սպասում է երաժշտի դուստրը` փոքրիկ Ինեսը, որը հայրիկին Ֆրանսիայից պարբերաբար հիշեցնում է. “Հենց ապերիկս ծնվի, նստելու ենք ինքնաթիռ ու գանք քեզ մոտ”:
Արսեն Գրիգորյանը դստեր` Ինեսի հետ
“Կինս արդեն ամիսուկես է, ինչ Ֆրանսիայում է` Լիոն քաղաքում: Տղաս այնտեղ է ծնվելու, աղջիկս էլ է Ֆրանսիայում ծնվել: Այնտեղի բժշկությունն ավելի զարգացած է”,-հավելել է նա:
Անդրադառնալով երաժշտական նորություններին` երգիչ-երգահանը հետեւյալն է նշել.“Շարունակվում են ձայնագրման աշխատանքները: Ունեմ հին ու նոր շատ երգեր, որոնք որոշել եմ ավարտին հասցնել ու ներառել CD-ս մեջ”:
Արսեն Գրիգորյանը կնոջ` Ջուլիետայի հետ
Արսեն Գրիգորյանը դուետ կերգի հայրիկի եւ կնոջ հետ
Արսենը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ դուետներ է պատրաստում հայրիկի` Գագիկ Գրիգորյանի եւ կնոջ` Ջուլիետայի հետ. “Վերջինն ավելի ընտանեկան մթնոլորտում երեւի կերգենք: Դեռեւս կասկածում եմ, որ այն ալբոմի մեջ կներառեմ: Տեսնենք` ինչպես կստացվի”:
Արսեն Գրիգորյանը դուետ կերգի կնոջ հետ
Նա որոշել է տեսահոլովակով ներկայացնել “Ո՞նց ասեմ” երգը, որը կատարել է հեռուստանախագծերից մեկի ժամանակ, արդեն պատրաստ է Հոլանդիայի հայ հանդիսատեսի համար նկարահանված “Ծանոթ եւ անծանոթ” ֆիլմի` իր հեղինակած երաժշտությունը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: