Արսեն Գրիգորյանն իր 36-ամյակը նշանավորել է գեղեցիկ մենահամերգով: “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմից հոբելյարը հնչեցրել է ինչպես սիրված երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ, իսկ հանդիսատեսի շարքում էին նրա երկրպագուները, գործընկերներն ու հարազատները:
Արսեն Գրիգորյանի մենահամերգին
“Սիրո վերադարձ” խորագրով երեկոյի ամենափոքրիկ մասնակիցը երգիչ-երգահանի մեկ տարեկան որդին էր` Վահեն:).“Վերջին 4 տարվա ընթացքում ելույթ եմ ունեցել 1-2 երգով եւ իսկապես կարոտել էի այսպիսի մենահամերգը: Փորձեցի հնարավորինս շատ դրական լիցքեր պարգեւել բոլորին”,-BRAVO.am-ին ասել է նա:
Իրենց ընկերոջը շնորհավորելու եւ երգ նվիրելու էին եկել Սոնա Շահգելդյանը, Արմինկան, Հայկոն, Զարուհի Բաբայանը, Հասմիկ Կարապետյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնի սաներն ու “Ամարաս” համույթը:
Արմինկան
“Արսենը լավ երգիչ լինելուց բացի, շատ լավ ընկեր է: Վաղուց նման հրաշալի երեկո չէինք վայելել: Նրա գործերն առանձնանում են մեղեդայնությամբ: Երկար տարիների պատմություն ունեցող “Իմ կողքին” զուգերգն այս անգամ կատարեցինք դաշնամուրային նվագակցությամբ: Ի դեպ, 2 տարի է` սպասում եմ Արսենի խոստացած երգին: Հուսով եմ` այս տարի այն վերջապես պատրաստ կլինի”,-մեզ հետ զրույցում նշել է Արմինկան:
Հասմիկ Կարապետյանը
Արսեն Սաֆարյանն էլ է որոշել ընկերոջը դիմել երգ նվիրելու խնդրանքով. “Ստեղծագործությունն արդեն ընտրել եմ:): Կարծում եմ` նրա երգերն այսօր շատերին հուզեցին, որովհետեւ անկեղծ էին: Մի պահ ափսոսացի, որ բեմի վրա չեմ”:
Մենահամերգի ավարտին Արսեն Գրիգորյանը խոստովանել է, որ հանդիսատեսի ջերմությունն անչափ ոգեւորել է իրեն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: