Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը այս տարվա լավագույն մարզիկն է` Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքով: “Շնորհակալ եմ: Շատ հաճելի ու պարտադրող է”,-ասել է ըմբշամարտիկը:
Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է 2012-ի լավագույն մարզիկ
Լավագույն մարզիկների ցանկում երկրորդը հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն է, իսկ երրորդ տեղում է օլիմպիական բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Ջուլֆալակյանն ամփոփել է 2012 թվականը, պատմել ձեռքբերումների եւ թերացումների մասին. “2012-ը գերազանց տարի էր ինձ համար: Կատարյալ դառնալուն խանգարեց օլիմպիական բաղձալի ոսկին: Անձնական առումով եւս հաջող տարի էր` ամուսնացել եմ: Դա կարեւոր գործոն է մարզիկի, ցանկացած մարդու համար”:
Սամվել Գեւորգյանը, Լեւոն եւ Արսեն Ջուլֆալակյանները
Ըմբշամարտիկն 2013-ից էլ մեծ ակնկալիքներ ունի. “Գլխավոր նպատակս է աշխարհի չեմպիոն դառնալը. բոլոր մեդալներն ունեմ, միայն ոսկին է մնացել: Նաեւ երազում եմ ունենալ Եվրոպական օլիմպիական խաղերի ոսկին”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: