Արսեն Գրիգորյանը շուրջ երեք տարվա դադարից հետո նոր տեսահոլովակ ունի, որի նկարահանումները տեղի են ունեցել օրեր առաջ: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դադարի համար իրականում որեւէ պատճառ չկար, իսկ նոր աշխատանքի պրեմիերան չի ուշանա:
«Գտա» երգի երաժշտության հեղինակը հենց ինքը՝ երգիչն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Հոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, որի հետ Արսենն առաջին անգամ չէ, որ համագործակցում է:
Արսեն Գրիգորյանի նոր հոլովակի նկարահանումներին
«Տեսահոլովակը հատուկ սցենարով է: Բալետի պարուհու մասին է, ով աշխատում է Օպերայի եւ բալետի թատրոնում: Կա նաեւ մի տղա, ով նույնպես աշխատում է Օպերայում, անընդհատ հետեւում է աղջկան, վերջում` սիրահարվում»,-պատմել է երգիչը:
Արսենը խոստովանել է, որ այս տեսահոլովակին երկար է սպասել.«Ափսոսում եմ, որ նկարահանումներին պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէինք հրավիրել, որովհետեւ շատ գեղեցիկ կադրեր կստացվեին»:
Հոլովակի հերոսուհին եւ երգչի կինը՝ Ջուլիան
Նկարահանումների ավարտից հետո երգիչը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել նաեւ կնոջը` Ջուլիային, ով, ինչպես պարզ է դառնում լուսանկարներից, իրականացրել է հերոսուհու դիմահարդարումը:
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ երգչի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: