×


Արտասահմանյան ազդեցիկ զույգեր VS հայաստանյան ազդեցիկ զույգեր

“E!” ամսագրի ինտերնետային հարցման արդյունքներով Բեյոնսեն եւ Ջեյ Զին 2013 թվականի ամենաազդեցիկ զույգն են: Աստղային այս ամուսինների մասին հրապարակումները բազմաթիվ են. երգչուհին փետրվարի սկզբին “Գրեմմի” է ստացել, կենսագրական ֆիլմ է թողարկել եւ ոչ միայն:

Բեյոնսեն եւ Ջեյ Զին


Հիշեցնենք, որ զույգը միասին է 2002 թվականից, իսկ հարաբերություններն օրինականացրել են 2008-ին: Անցյալ տարի ծնվել է նրանց առաջնեկը` Բլու Իվին: Երգչուհին եւ ռեփերը նաեւ հանդես են եկել համատեղ կատարումներով, որոնցից մեկի հիման վրա նկարահանված տեսահոլովակն առաջարկում ենք դիտել ստորեւ:

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը


Ամենաազդեցիկ երկրորդ զույգի տիտղոսը կրում են արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը: Շատերի հիացմունքն ու սերը վայելող այս ամուսինների վարկանիշը մամուլում բարձրացրել է նրանց` Մեծ Բրիտանիայի գահաժառանգ առաջնեկին սպասելու լուրը. դքսուհին այս տարի կմայրանա:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Երրորդ պատվավոր տեղում են Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը: Ռեալիթի շոուների հայազգի աստղն ու ռեփեր սիրելին եւս այս տարի ծնողներ կդառնան: Ի դեպ, այս զույգին իր ազդեցիկությամբ զիջում է եւ չորրորդ հորիզոնականում է հայտնվել Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի բազմազավակ ընտանիքը:

Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին


Ամենաազդեցիկ հինգերորդ զույգը Միրանդա Լամբերտն ու Բլեյք Շելթոնն են, նրանց հաջորդում են վերջերս ծնողներ դարձած Ժերար Պիկեն ու Շակիրան: Յոթերորդ հորիզոնականում են Էմիլի Բլանթն ու Ջոն Կրասինսկին, ութում` Ջորջինա Չափմանն ու Հարվի Ուայնշտեյնը, իններորդ հորիզոնականում են հայտնվել Ջասթին Թերուն եւ Ջենիֆեր Էնիսթոնը: Իսկ տասնյակը եզրափակում են Թոմ Բրեդլին եւ Ժիզել Բունդհենը:

Շակիրան եւ Ժերար Պիկեն


Ամենազդեցիկ զույգերի շարքում են հայտնվել նաեւ Մրայա Քերին ու Նիք Քենոնը, Ռոբերտ Փեթինսոնն ու Քրիստեն Ստյուարտը, Դեւիդ ու Վիկտորիա Բեքհեմները, Բարաք ու Միշել Օբամաները, Էմմա Սթոունն ու Էնդրյու Գարֆիլդը, Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները եւ այլք:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW