×


Արտո Թունջբոյաջյանն իր բենդով կհյուրընկալվի Իվան Ուրգանտի շոուին

Տաղանդավոր ու յուրահատուկ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն ու “Armenian Navy Band”-ը կմասնակցեն ռուսական “Առաջին ալիք”-ով հեռարձակվող նոր՝ “Երեկոյան Ուրգանտ” շոուին: 

Արտո Թունջբոյաջյանը


Ավանգարդ-ֆոլք ոճի բոլոր սիրահարները մայիսի 17-ին հնարավորություն կունենան այս հեռուստաալիքով հետեւել Միսթր Ավանգարդ Ֆոլքի եւ իր բենդի կենդանի ելույթին, որոնք Մոսկվա են մեկնելու մայիսի 19-ին Երաժշտության տանը համերգ տալու համար:

“Որակ-Մեդիա” ընկերության կազմակերպած համերգի ընթացքում անվանի երգիչ, մուլտիինստրումենտալիստ Արտո Թունջբոյաջյանին կմիանա Իգոր Բուտմանը. երաժիշտները ջազային ինտերպրիտացիայով կկատարեն Կոմիտասի ստեղծագործություններից մեկը:

Արտո Թունջբոյաջյանը


“Comedy Club”-ի ռեզիդենտ Պավել Վոլյան եւս ներկա կլինի միջոցառմանը եւ Արտոյի հետ կհնչեցնի “Պլատոն” ֆիլմի հայտնի սաունդտրեկը: Երեկոյի հյուրն է լինելու նաեւ “Ակվարիում” խմբի մենակատար Բորիս Գրեբենշչիկովը, որի հետ Թունջբոյաջյանի դուետի մանրամասները գաղտնի են պահվում:):

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Ինֆորմացիան տրամադրել է “Որակ-Մեդիա” ընկերությունը

Կարդալ ավելին

Quality Sign BW