×


Արքայազն Հարիին կզրկե՞ն կոչումից

Արքայազն Հարիի անունը արդեն քանի օր է բրիտանական եւ համաշխարհային մամուլի ամենաքննարկվող թեման է: Սկանդալային լուսանկարները, որտեղ երիտասարդը մերկ է, բուռն քննարկումների առիթ են տվել: Շատերը նույնիսկ առաջարկում են զրկել Հարիին իր կոչումից:

Արքայազն Հարին


«Նրան այլեւս Ուելսի արքայազն չենք անվանի, եւ այդ ժամանակ թող անի այն ամենը, ինչ ցանկանում է»,- գրել է The Guardian հեղինակավոր պարբերականը: «Նա 19-ամյա հիմար տղա չէ, այլ բրիտանական բանակի 27-ամյա սպա եւ երրորդ անձը, ով կարող է ժառանգել արքայական թագը»,- գրում է The Telegraph-ը:

Համացանցում հայտնվել են արքայազնի մերկ լուսանկարները


Սակայն ոչ ոք չի շտապում քննադատել այն մարդում, ով վաճառել է լուսանկարները: Լուրեր են պտտվում, որ այդ «հերոսը», ով նաեւ արքայազնի մտերիմներից է, ավելի քան 15 հազար դոլար է ստացել:

Արքայազն Հարին


Հիշեցնենք, Հարին մեկնել էր Լաս-Վեգաս, որպեսզի հանգստանա ընկերների հետ: Նրանք ծանոթացել են աղջիկների հետ ու հրավիրել նրանց հյուրանոցի իրենց սենյակ: Ավելի ուշ որոշել են բիլիարդ խաղալ. պարտվողները հանել են հագուստը: Հարիի բախտը, լուսանկարների համաձայն, չի բերել:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`Vesty.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW