Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին մեղրամսից 18 ամիս անց պատրաստվում են վայելել երկրորդը:): Ամուսինները հանգիստը կհամատեղեն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող կղզիներ թագուհու անունից պաշտոնական այցի հետ:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը
Նախ` Ուիլյամն ու Քեյթը մեկ գիշեր կանցկացնեն Տավանիպուպու կղզում, որը վարձակալվել է հատուկ իրենց համար: Շրջագայությունը կտեւի 9-ը օր, որի ընթացքում զույգին սպասվում է նաեւ ծանոթություն էկզոտիկ կղզիների բնության ու կենդանական աշխարհի հետ: Նախատեսված է վերջիններիս անուններով կոչել տեղական օրխիդեյա տեսակի ծաղիկը: Ի դեպ, երջանկահիշատակ արքայադուստր Դիանայի անունը կրող օրխիդեյա եւս կա:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը
Շրջագայության ընթացքում Քեյթը մոտ 30 անգամ կզգեստափոխվի: Լուրեր են պտտվում, թե թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Քեթրինին է տվել իր ամենասիրելի զարդերից մի քանիսը, այդ թվում՝ թագեր:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
6,465






