Հոկտեմբերի 23-ին Լոնդոնի Սենթ-Ջեյմս պալատի մատուռում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի ապագա արքայի` Գեորգ Ալեքսանդր Լուիի մկրտությունը: Այսօր համացանցում տարածվել են արարողության պաշտոնական լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Քեթրին Միդլթոնը, արքայազն Ուիլյամը եւ փոքրիկ Ջորջը
Փոքրիկ արքայազնին մկրտել է Քենթրբերիի արքեպիսքոպոսը, արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի առաջնեկը կրել է ատլասից եւ ժանյակներից կարված հատուկ զգեստ: 3 ամսական տղան ողջ ընթացքում արքայավայել վարքագիծ է դրսեւորել` չի լացել:):
Ջորջն ունի երեք կնքամայր, որոնցից Էմիլիան Քեյթի ընկերուհին է եւ նրա շնորհիվ է դքսուհին ծանոթացել իր ապագա ամուսնու հետ, վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերուհին` Ջուլիան, եւ Զառա Ֆիլիպսը, որն, ի դեպ, այս ցուցակում թագավորական ընտանիքի միակ ներկայացուցիչն է: Չորս կնքահայրն էլ ընտանիքի մտերիմ ընկերներն են:
Էլիզաբեթ Երկրորդը եւ արքայազններ Չարլզը, Ուիլյամը եւ Ջորջը
Ուիլյամն ու Քեթրինը մատուռ են ժամանել ցերեկը ժամը 14:30-ին, որտեղ նրանց է սպասել Էլիզաբեթ Երկրորդը: Ողջունելով թագուհուն` ամուսինները եւ մյուս հյուրերը ներս են մտել: Արարողությանը մասնակցել է ընդամենը 22 հոգի:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: