×


Աննա Մանուչարյանը՝ ծնողների եւ դստեր հետ

Բացահայտելով Աննա Մանուչարյանի ընտանիքը

BRAVO.am-ը սկսում է նոր խորագիր, որի շրջանակում հայտնի հայերը կխոսեն իրենց ընտանիքի անդամների մասին, կբացահայտեն` նրանց ով լինելը: Այսօր կպատմենք, թե դերասանուհի Աննա Մանուչարյանը հայտնի որ երաժշտի դուստրն է, ինչու չընտրեց ծնողների ուղին եւ ապագայի ինչ պլաններ ունի իր աղջիկը:

Մայրս` Արմենուհի Մարտիրոսյանը, մանկավարժ է եւ արդեն 35 տարի աշխատում է դպրոցում` որպես ուսուցչուհի:

Հայրս` Վյաչեսլավ Մանուչարյանը, կլառնետահար է, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր: Նվագում է Ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Աննա Մանուչարյանի ծնողները` Վյաչեսլավ Մանուչարյանը եւ Արմենուհի Մարտիրոսյանը


Եղբայրս` Հայկ Մանուչարյանը, մասնագիտությամբ երաժիշտ է, ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի կլառնետի բաժինը, բայց ֆանտաստիկ դաշնակահար է, ստեղծագործում է, գործիքավորում: Մեր հայտնի շատ արտիստներ կատարում են հենց իր ստեղծագործությունները:

Աղջիկս` Արփին, որոշել է ընտրել թավջութակահարուհու մասնագիտությունը, նաեւ հաճախում է պարի. պաշտում է պարելը, իսկ դպրոցում սովորում է գերազանց:

Աննա Մանուչարյանը՝ դստեր հետ


Ես նախ` ավարտել եմ կոնսերվատորիայի վոկալ բաժինը, տարիներ անց էլ շատ նուրբ դիվանագիտությանս շնորհիվ կարողացել եմ ուսում ստանալ նաեւ Թատերական ինստիտուտում. դժվար եմ ստացել ծնողներիս համաձայնությունը, քանի որ սկզբնական շրջանում ոգեւորված չէին այդ մտքով, բայց կյանքի բերումով այնպես ստացվեց, որ մասնագիտացա նաեւ այս ասպարեզում, եւ փառք Աստծո: Շնորհակալ եմ նրանց, որ չխոչընդոտեցին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Մանուչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին