“Ողջույն բոլորին, ես Բին եմ: Ուրախ եմ ողջունել բոլորիդ իմ նոր կայքում, որի ստեղծման համար երկար ժամանակ ենք աշխատել: Ամեն ինչ միայն ձեզ համար է: Համբուրում եմ”. նորաթուխ մայրիկ, ամենահայտնի երգչուհիներից Բեյոնսեն այսպես է ողջունել երկրպագուներին “Թվիթեր”-ի իր էջում:
Բեյոնսեն հրապարակել է իր արխիվային լուսանկարները
Նորաոճ կայքում առկա են երգչուհու ֆոտոշարքերը, տեսահոլովակները, նորությունների էջը: Կա նաեւ “Beyhive” կոչվող հատուկ բաժին, որտեղ երկրպագուները կարող են շփվել ու հարցեր ուղղել աստղին: Իսկ ամենից հետաքրքիրն “I am’’-ն է` Բեյոնսեի անձնական արխիվից լուսանկարներով, ինչպես նաեւ տեսանյութերով, որոնք երբեւէ ոչ ոք չի տեսել:
“Ամբողջ կյանքս արտացոլված է այս լուսանկարներում: Այստեղ են ընտանիքս, ճանապարհորդություններս, սերս: Այս ամենով կիսվում եմ ձեզ հետ: “I am” բաժինը շարունակելու է աճել, ինչպես եւ ես: Սիրով` Բեյոնսե”,- գրված է կայքում:
Բեյոնսեն հրապարակել է իր արխիվային լուսանկարները
Լուսանկարներում տեսնում ենք մայր, քույր, կին, ընկերուհի, երգչուհի Բեյոնսեին: Երկրպագուներին ամենից շատ հուզել են երգչուհու` ամուսնու` ռեփեր Ջեյ Զիի հետ լուսանկարները: Դրանցում ակնհայտ երեւում է զույգի միմյանց հանդեպ մեծ սերը:
Ի դեպ, երգչուհին որոշել է վերջ տալ նաեւ իր հղիության կեղծ լինելու մասին բամբասանքներին եւ կայքում տեղադրել է հղի ժամանակ արված լուսանկարնենր ու տեսանյութ, որտեղ ապագա մայրիկի փորն ակնհայտ ընդգծված է: Բեյոնսեի արխիվային լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: