×


Բեյոնսեն, Ռիհաննան, Դիազը եւ այլ հայտնիներ նշել են նորաձեւության տոնը

BRAVO.am-ն երեկ անդրադարձել է նորաձեւության աշխարհում տեղի ունեցող ամենակարեւոր միջոցառմանը` Կոստյումի ինստիտուտի հանդեսին: Երեկ Նյու Յորքում կայացել է նորաձեւության եւ գեղեցկության հերթական տոնը:):

Լիլի Քոլինզը


“Metropolitan’’ թանգարանում բացված  “Schiapareli and Prada: Impossible Conversations’’ թեմայով  ցուցահանդեսը նվիրված է  նորաձեւության աշխարհի լեգենդար երկու կնոջ` Էլզա Սկիապարելիին եւ Միուչա Պրադային:

Ռեժիսոր Բազ Լուրմանի պատրաստած տեսանյութում XX դարի լեգենդներ Սկիապարելիին ու Պրադան քննարկում են նորաձեւությունը, խոսում հիմնախնդիրների մասին: Նույն սկզբունքով է կազմակերպվել նաեւ ցուցահանդեսը. երկու մոդելյերի հագուստները ներկայացված են կողք կողքի եւ կարծես շարունակում են զրույցը:

Բեյոնսեն


Մուչա Պրադան տեսանյութում հետեւյալն է ասում. “Այն ամենն, ինչ գոտկատեղից վերեւ է գտնվում, ինձ համար հոգեւորի հետ է կապված, նաեւ ինտելեկտի, իսկ գոտկատեղից ներքեւ՝ սեքսի: Դա կյանքն է եւ կնոջ ծննդաբերությունը’’:

Ի դեպ, “Tod՛s’’ ապրանքանիշի սեփականատերը` Դիեգո Դելա Վալեն, որոշել է 2013 թվականին վերակենդանացնել “Սկիապարելի” բրենդը, որի գովազդային արշավի դեմքն է դառնալու  Ֆարիդա Հելֆան: Այս մոդելը եւս ներկա է եղել Կոստյումի ինստիտուտի հանդեսին եւ  կրել է “Schiapareli’’ ապրանքանիշի վինտաժային զգեստ:

Ռիհաննան


Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում այս տարի բազմաթիվ հայտնիներ են եղել, որոնց լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ, ինչպես նաեւ մասնակցել հարցմանը:):


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW