×


Բեյոնսեն` Քիմ Քարդաշյանի մայրանալու առթիվ :)

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ հունիսի 15-ին Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, երեխայի հայրն էլ ռեալիթի-շոուների հայազգի աստղի ներկայիս սիրեցյալ Քանյե Ուեսթն է:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Զույգը շարունակում է բարեմաղթանքներ ստանալ առաջնեկի ծննդյան կապակցությամբ: Իսկ շնորհավորողների թվում են ինչպես ընտանիքի անդամներն ու մտերիմները, այնպես էլ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:

Այս առիթով “Թվիթեր”-ի իր էջում գրառում է կատարել նաեւ ռեփերի մտերիմ ընկերոջ` Ջեյ Զիի կինը` Բեյոնսեն.“Շնորհավորում եմ Քիմին եւ Քանյեին, վայելեք այս հրաշալի պահը միասին”:

Քիմ Քարդաշյանը եւ Բեյոնսեն


Քիմին ու Բեյոնսեին դժվար է ընկերուհիներ անվանել, առավել եւս` մտերիմ, բայց վերջին շրջանում աղջիկները փորձում են “լեզու գտնել”, քանի որ երգչուհու ընտանիքը շատ մտերիմ է Քանյեի հետ: Բամբասանքների համաձայն` Բեյոսնեն վերոնշյալ գրառումը կատարել է ամուսնու խնդրանքով:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW