Նոր Օռլեանում օրերս կայացած “Super Bowl 2013” ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության ժամանակ Բեյոնսեի ելույթն ու արտաքին տեսքը, հատկապես` քիթը, դեռեւս քննարկումների կիզակետում են: Լրատվամիջոցներն ու երգչուհու բազմաթիվ երկրպագուներ կարծում են, որ նա, ամենայն հավանականությամբ, դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը:
Բեյոնսեն` “Super Bowl 2013”-ի ժամանակ
Նշենք, որ նմանատիպ խոսակցություններ վաղուց են շրջանառվում. այս երգչուհու քիթն այլ տեսք ունի դեռ 2005 թվականից առաջ արված լուսանկարներում: Իսկ նրա ներկայիս արտաքին փոփոխությունները, հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, շատերին չեն գոհացնում:):
Բեյոնսեն` 2000 թվականին
Բեյոնսեի գործակալներն էլ, ի դեպ, փորձում են համացանցը “մաքրել” “Super Bowl 2013”-ի ժամանակ արված լուսանկարներից: Դրանք հեռացնելու խնդրանքով նրանք դիմել են կայքերից մեկի խմբագրին, ինչը հակառակ արդյունք է տվել:
Այսպիսին էր Բեյոնսեն բոլորովին վերջերս
Այս թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, պլաստիկ վիրաբույժ Ջեֆրի Սպիգելը.“Կարծում եմ` նա բարակացրել է քիթը եւ փոքր-ինչ իջեցրել ծայրը: Երգչուհին շքեղ տեսք ունի”:
Բայց կան մարդիկ, որոնք համարում են, թե Բեյոնսեն ընդամենը դիմել է դիմահարդարման միջոցով կերպարանափոխման վարպետ Քիմ Քարդաշյանի օգնությանը:):
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: