Լիա Զախարյանը, ով այս շրջանում նկարահանվում է «OutDance» եւ «Էլենի օրագիրը» սերիալներում, տարբերվող նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին ՝պատասխանելով նաեւ մեր բլից հարցերին: Դերասանուհին տեղեկացրել է, որ այս անգամ համագործակցել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ:
- Քո մարմնավորած դերերի մասին:
- Տաքարյուն, կյանքով լեցուն, բնավորությամբ միմյանցից ու ինձնից տարբեր երիտասարդ աղջիկների եմ մարմնավորել:
Լիա Զախարյանը
-Քո առաջին դերը:
- Լիլիթի կերպարն էր՝ «Եռաչափ սեր» երիտասարդական սերիալում:
- Առաջին նկարահանումը:
- Հստակ հիշում եմ՝ 2012 թվականի հուլիսի 8-ին է եղել:
-Կերտածդ ո՞ր հերոսուհուն ես ամենաշատը սիրում:
- «Եռաչափ սեր»-ի Լիլիթին, «Էլենի օրագրի» Լիզային:
-Կա՞ դերասանական բնագավառում մեկն, ով քո կուռքն է:
- Շատերը կան, որոնց հավանում եմ ու հետեւում գործունեությանը: Շատ եմ սիրում Նատալի Փորթմանին:
Լիա Զախարյանը
- Ֆիլմ, որում շատ կցանկանայիր նկարահանվել:
- Շատ կցանկանայի նկարահանվել «Ցուրտ լեռը» ֆիլմում, որում իմ սիրելի Նատալի Փորթմանը նույնպես մասնակցություն ունի:
-Ամենաթանկ մրցանակը:
- Ռեժիսորի գովեստի խոսքերը:):
-Շոու-բիզնեսից քո հայտնի ընկերը:
- Շատ ընկերներ ունեմ, ոչ ոքի չեմ կարող առանձնացնել:
-Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:
- Ռեժիսորները:
Լիա Զախարյանը
-Բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:
- Գլխավոր դերերով հանդես գալը:
-Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
-Ինձ սիրող ու գնահատող մարդկանց:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Ստեպի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: