Բրեդ Փիթն այս օրերին Կաննում է: Դերասանը մասնակցում է կինոյի աշխարհում ամենահեղինակավոր փառատոններից մեկին` ներկայացնելով “Խաղատան կողոպուտ’’ ֆիլմը:
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը
Լրագրողները անվանի դերասանի հետ խոսել են ոչ միայն ֆիլմի, այլ նաեւ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ հարաբերությունների մասին: Փիթը տեղեկացրել է, որ իրենց՝ օգոստոսին կայանալիք հարսանիքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. զույգը պսակադրության արարողության ամսաթիվը դեռեւս չի որոշել:
“Մենք հույս ունենք, որ մինչ մեր հարսանիքը, Միացյալ Նահանգներում կընդունվի բոլորի համար ամուսնական հավասարությունը մասին օրենքը’’. դերասանի այս հայտարարությունը շատերը որակել են որպես ակնարկ, թե ինքն ու Ջոլին այդպես էլ չեն ամուսնանա. “Նշանադրությունը կարեւոր քայլ էր մեզ համար, բայց չենք շտապում վազել խորանի մոտ: Ազնվությամբ ասում եմ, որ հարսանիքի ամսաթիվը չենք ընտրել”:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին
Ի դեպ, զույգի մտերիմները պատմել էին, որ նշանադրությունը շատ հուզիչ է անցել: Դերասանուհին հուզվել ու ծիծաղել է միաժամանակ. “Մատանին դնելուց հետո բոլորը գրկեցին ու շնորհավորեցին Անջելինային: Իսկ հետո նա այն հերթով ցուցադրեց երեխաներին’’:
Բրեդը հարցազրույցի ընթացքում նաեւ նշել է, որ Անջելինան չի ուղեկցում իրեն Կաննի փառատոնի շրջանակում, քանի որ զբաղված է նոր ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներով:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: