×


Գոհար Բաղրամյանի սիրո մտորումները

“Սիրո մտորումներ”. այս խորագիրն է կրում 28-ամյա Գոհար Բաղրամյանի անհատական առաջին ցուցահանդեսը, որը Երեւանի պատմության թանգարանում կգործի մինչեւ փետրվարի 14-ը:

Վլադիմիր Բարխոյանը եւ Գոհար Բաղրամյանը


Գրաֆիկական եւ բատիկ աշխատանքներ հեղինակած երիտասարդ նկարչուհու փոխանցմամբ` իր նկարների հերոսները միստիկ մարդիկ են, որոնք աչքերով փոխանցում են սիրո հույզերն ու հոգեվիճակը. “Սիրո թեմայով առաջին աշխատանքիս էսքիզը նկարել եմ 6 տարի առաջ: Յուրաքանչյուր մարդ ապրում է սիրո տարբեր հոգեվիճակներ, ես էլ արտահատել եմ դրանք կտավի վրա: Սիրում եմ խաղալ գույների հետ, գրեթե բոլոր գույներն օգտագործում եմ”:

Գոհար Բաղրամյանի աշխատանքներից


Մոսկվաբնակ Գոհար Բաղրամյանը երեք ամիս առաջ է վերադարձել Հայաստան, այս ընթացքում էլ ստեղծել է բատիկ աշխատանքներն ու պատրաստվել ցուցահանդեսին. “Դեռ մանկուց երազել եմ կտավներս ցուցադրելու մասին”:

Գոհար Բաղրամյանի աշխատանքներից


Նա նաեւ ներկայացրել է Մոսկվայում նկարած դիմանկարների շարք, որոնցում պատկերված են միայն հնդիկներ: Նկարչուհու խոսքով` ամեն ինչ սկսվել է իր հնդիկ ընկերոջ խնդրանքից` պատկերել նրա սիրելի հնդիկ դերասանուհուն.“Մոսկվայում հնդիկներով էի տարված, շատ էի դիտում հնդկական ֆիլմեր, լսում նրանց երաժշտությունը: Նկարում էի հնդիկ հայտնի ու նշանավոր արտիստների, հետո համացանցով նրանց ուղարկում աշխատանքներս:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW