×


Գոհար Գասպարյանը` արտասվող Աննա Կարենինա

Գոհար Գասպարյանը լուսանկարիչ Արթուր Լումեն Գեւորգյանի ֆոտոօբյեկտիվից ներկայանում է որպես Աննա Կարենինա: Լեւ Տոլստոյի հանրահայտ վեպի հերոսուհու կերպարում հաղորդավարուհին հայտնվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի մտահղացմամբ:

Գոհար Գասպարյանը


“Շատ մոդելավորողներ անդրադառնում են Աննա Կարենինայի կերպարին. ընդհանրապես, հիմա ռուսական մշակույթը նորաձեւության մեջ շատ ակտուալ է: Ամենանորաձեւ տենդենցը որոշեցինք հայկական իրականության մեջ ներկայացնել: Հավաքածուն անելիս հենց Գոհարին էի որպես մոդել պատկերացնում, Արթուրն էլ համաձայն էր իմ որոշման հետ”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ֆաինա Հարությունյանը:

Գոհար Գասպարյանը


Գոհար Գասպարյանը նշել է, որ մինչեւ լուսանկարվելը համացանցով դիտել է համանուն վեպի բրիտանական էկրանավորումը, ոգեշնչվել իր սիրելի դերասանուհիներից մեկի` Կիրա Նայթլիի խաղից. “Ֆաինան իր պատկերացրածը վերարտադրեց կտորների միջոցով, ես էլ փորձեցի էմոցիոնալ առումով մտնել այս կերպարի մեջ”,-ասել է հեռուստահաղորդավարուհին` հավելելով, որ ձմեռային եղանակն իրենց սահմանափակել է ֆոտոշարքը բնության գրկում իրականացնելու հարցում, այդ պատճառով ստացել են ստուդիական լուսանկարներ. “Այս դեպքում լուսանկարչի հմտություններն են երեւում. Արթուրը մանրակրկիտ էր աշխատում ու շատ գաղափարներ էր տալիս եւ իր առջեւ դրված խնդիրը լուծել է: Մի կադրում ես արտասվում եմ, նա խնդրել է, որ գաղտնիքը չբացեմ ու չասեմ` արցունքս ինչպես է հայտնվել այտիս:)”:

Գոհար Գասպարյանը


Եթերներին Գոհարը հաճախ է կրում դիզայների ստեղծած զգեստները, այս ֆոտոշարքն էլ նրանց հերթական համագործակցության արդյունքն է.“Երբ իմ հագած զգեստներից որեւէ մեկը շատ եմ հավանում, Ֆաինան ինձ նվիրում է, ընկերական հարաբերություններ ունենք, ցանկացած առիթի դեպքում ինձ հագուստով միշտ աջակցում է”:

Հեռուստահաղորդավարուհու վարսահարդարումն արել է երգչուհի Արմինկայի քույրը` Լուսինե Նահապետյանը, դիմահարդարումը` Քրիստինեն. “Իմ կարծիքով` այս լուսանկարներում կան էլեմենտներ, որոնք քննարկելու տեղ են տալիս: Ինձ որոշ կադրեր դուր են գալիս, որոշները` ծանոթներիս ճաշակով ավելի հաջող են: Ինչքան մարդ, այնքան կարծիք”:

Գոհար Գասպարյանը


Ֆաինա Հարությունյանը հավելել է, որ միգուցե իր ստեղծած զգեստներն ու կերպարները հակասական թվան.“Կիրա Նայթլիի մարմնավորած Աննա Կարենինան էլ կինոքննադատների համար վիճելի թեմա էր, կարծում էին` նա շատ նիկարիկ է եւ այդ դերին համապատասխան չէ: Միգուցե իմ ստեղծած կերպարը մարդկանց դուր չգա, բայց ես Աննա Կարենինային տեսնում եմ հաստ հոնքերով ու ավելի մուգ երանգների մեջ: Ուզում էի ոչ այնքան ժամանակաշրջանն ընդգծել, որքան ռուսական մշակույթը ցույց տալ: Գրական այդ կերպարից ոգեշնչվել եմ ու բերել հասցրել այսօրվա տենդենցներին: Զգեստները ծաղկավոր պրինտներով ու ժամանակակից դետալներով են, որոնք միայն մեկ օրինակից ստանդարտ չափսերով եմ կարել: Իմ խանութում դրված են վաճառքի, գուցե եթերների ժամանակ Գոհարը նորից ներկայանա այս զգեստներով”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Արթուր Լումեն Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW