×


Գոհար Հարությունյանի որդու առաջին լուսանկարները :)

Գոհար Հարությունյանի` երրորդ անգամ մայրանալու մասին BRAVO.am-ը պատմել է այս տարեսկզբին: “Միսս Հայաստան 1998”-ի որդին` Մենուան, ծնվել է հունվարի 11-ին, այսօր ներկայացնում ենք փոքրիկի առաջին լուսանկարները:

Գոհար Հարությունյանի որդին` Մենուան


Գեղեցկուհու խոսքով` Մելինեն ու Բիայնան իրենց եղբորը շատ են սիրում ու օգնում են խնամքի հարցում.“Ամեն օր միասին լողացնում ենք: Մանկապատեզից վերադառնալուց հետո նրանց ամբողջ ուշադրությունը փոքրիկ ապերիկի վրա է: Մի քիչ վախենում եմ, որովհետեւ ուզում են նրան կոնֆետներ, հատկապես շոկոլադ տալ, հնարավորիս ուշադիր եմ, որ չհյուրասիրեն:)”:

Գոհար Հարությունյանը որդու եւ դուստրերի հետ


Գոհար Հարությունյանը նշել է, որ 2 ամսական փոքրիկին բոլորը նմանեցնում են հայրիկին.“Իրոք ամուսնուս է նման, իր գեները շատ ուժեղ են: Չգիտես ինչու` համոզված էի, որ տղաս ինձ է նման լինելու, փաստորեն սխալվում էի:)”: Երեք երեխայի մայրիկը այս փաստից չի տխրել եւ ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է նշել, մտադիր է կրկին մայրանալ ու հույս ունի, որ չորրորդ երեխան արտաքնապես իր նման կլինի:

Գոհար Հարությունյանի ամուսինն ու որդին


Գեղեցկուհին խոստովանում է` մինչեւ ամուսնուն հանդիպելը երբեւիցե չի մտածել բազմազավակ մայրիկ լինելու մասին.“Կարծում էի` մեկ կամ երկու երեխա կունենամ, բայց հիմա ես էլ, ամուսինս էլ մտածում ենք չորրորդ բալիկին ունենալու մասին”:

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Մինչեւ Մենուայի 2 ամսական դառնալը Գոհար Հարությունյանը նրան միայնակ է խնամել, իսկ այժմ օգնում է դայակը.“Նորմալ քնում ու սնվում է, հանգիստ երեխա է, միայն փորիկի հետ մի քիչ խնդիր ունենք: Դեռ ոչ մի տեղ միասին չենք գնացել, մի քիչ մեծանա, բացի զբոսանքից, խնջույքների էլ կգնանք:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին