Ռեփեր Դավոն, “Մեծ Հայք”-ից Նարեկը, սկսնակ ռեփեր Սենչոն ու այլ սկսնակներ շուտով հանդես կգան նոր նախագծով, որն արվել է հիմնականում ինտերնետ- հանրությանը ներկայացնելու համար: Նախագծի անունը դեռ հայտնի չէ, բայց կան այլ մանրամասներ, որոնց մասին BRAVO.am-ին պատմել է Դավոն, որը հանդես է գալիս որպես նախագծի պրոդյուսեր:
"Մեծ Հայք"-ից Նարեկը
“Նման նախագիծ կամ ինտերնետային ալբոմ ստեղծելու գաղափարն իմն է, սկզբում աշխատում էի իմ ալբոմի համար, հետո հանդիպեցի մարդկանց, որոնց հետ խոսեցինք, հասկացա` ինձ ավելի հաճելի է զբաղվել կազմակերպչական գործերով, բայց ես էլ մի քանի գործ ունեմ”,-ասել է ռեփերը եւ նշել, որ նախագիծը նոր կլինի Հայաստանի համար. փորձել են միքսել ռեփն ու ռեգգին, նորություն կա նաեւ կարդալու տեխնիկայի մեջ:
“Երաժշտական պրոդյուսերը Երվանդ Աբրահամյանն է: Նարեկից, Սենչոյից ու այլ կատարողներից բացի կա մեկը, որի անունը դեռ չենք նշելու, անակնկալ կլինի ու այդ արտիստը կներկայանա նոր ոճով”,- հավելել է Դավոն:
Դավոն
Ռեփերի փոխանցմամբ` նախագծի համար արդեն ձայնագրված է 20-25 երգ, որոնցից կընտրեն 18-ն ու ապրիլի 15-ին ալբոմը համացանցում կհայտնվի: “Հիմնական իմաստը համացանցում ներկայացվելնն է, քանի որ այս ոճն այժմ համացանցում ավելի շատ է լսվում, քան հեռուստատեսությամբ”-,ասել է Դավոն ու հավելել, որ բոլոր երգերը հայերեն են. “Իմ կարծիքով` Հայաստանում արվող յուրաքանչյուր նախագիծ պետք է հայերեն լինի, թեմատիկայի խնդիր կա, պետք է հասկանալի լինի, իսկ այլ լեզվի դեպքում ազդեցությունն ընկնում է”:
Ռեփերը նշել է, որ ալբոմն ունի թեմատիկ լայն ընդգրկվածություն. “Աբսուրդի հասնող ու սիրո մասին երգեր են: Շեշտն ավելի շատ դրվել է ոչ թե թեմայի, այլ նոր ոճի վրա` կատարման տեխնիկայի եւ երաժշտական միքսերի”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: