×


Դելո.“Վնասել եմ ոտքս եւ այսօր` 26-ամյակիս, կպարեմ միայն ձեռքերով :)”

Դերասան, հումորիստ Դելոն` Վահագն Ստեփանյանը, այսօր` մայիսի 5-ին, դարձել է 26 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ առաջին անգամ տարեդարձը նշում է արտերկրում, սակայն վստահ է` դեռ ծննդյան շատ օրեր կանցկացնի հայրենիքում:):

Դելոն դարձել է 26 տարեկան


“Մի քանի ամիս է` բնակվում եմ Միացյալ Նահանգներում: Երեկ ընկերներով ուրախանալու ժամանակ վնասել եմ ոտքս: Այսօր կպարեմ միայն ձեռքերով: Կինս իմ սիրելի բրենդի մարզակոշիկ է նվիրել` միայն ձախ ոտքիս համար:): Ընտանիքս ժամացույց է նվիրել”,-պատմել է նա` հավելելով, որ 26-ամյակը նշում է նոր բնակարանում:

Դելոն` Վահագն Ստեփանյանը` կնոջ հետ


Հոբելյարի խոսքով` ժամային տարբերության շնորհիվ Հայաստանից շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանում է մայիսի 4-ից:).“Այստեղ ձեռքերս ծալած չեմ նստում. զբաղված եմ նոր հեռուստանախագծի աշխատանքներով, որի մասին կխոսեմ ավելի ուշ: Նշեմ նաեւ, որ Հայաստանից բացի, այլ ոչ մի վայրում չեմ կարող հաստատվել, պարզապես  անսպասելի գործերի բերումով որոշ ժամանակով հեռու կլինեմ երկրիցս: Վստահ եմ` այս տարի շատ անակնկալներ կլինեն”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դելոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW