“Դժվար ապրուստ” սերիալի դերասանուհի Նարինե Դիլանյանը դեկտեմբերի 19-ին նշել է իր ծննդյան տարեդարձը` սկսած կեսգիշերից, երբ Ժորիկի դերակատար Սարգիս Թաշչյանն անակնկալ է մատուցել հոբելյարին` ուղիղ կեսգիշերին նրա տան մոտ հրավառություն կազմակերպելով :):
“Դժվար ապրուստ” սերիալի դերասանուհի Նարինե Դիլանյանը նշել է ծննդյան տարեդարձը
“Ոչ մեկին հատուկ հրավերք չէի արել: Ինքս ինձ համար մեծ տոն էի կազմակերպել եւ ուզում էի, որ գան ու շնորհավորեն նրանք, ովքեր հիշում են ծննդյանս օրը, սիրում ու հարգում են ինձ: Արդյունքում շատ-շատ հյուրեր ունեցա:)”,-BRAVO.am-ին պատմել է Նարինեն` նշելով, որ խնջույքին մասնակցել են սերիալի դերասանական եւ ստեղծագործական կազմը:
Դավիթ Մարդյանը, Նարինե Դիլանյանը եւ Միհրան Ծառուկյանը
Նա նշել է, որ ամեն տարի իր ծննդյան տոնի համար որեւէ թեմա է ընտրում եւ ըստ դրա հագնվում, զարդարում ռեստորանը կամ բնակարանը.“Այս տարի որոշեցի, որ բոլոր պարագաները պետք է կապված լինեն մեր սերիալի հետ: Ես սեւ զգեստ եմ կրել, հենց այդ նույն զգեստով են նաեւ տարոսիկ-տիկնիկները:): Հյուրերն էլ բարեմաղթանքներ են գրել պատրաստածս քարտերի վրա”:
“Դժվար ապրուստ” սերիալի դերասանուհի Նարինե Դիլանյանը նշել է ծննդյան տարեդարձը
Խոսելով նվերների ու անակնկալների մասին` սերիալային դերասանուհին ասել է, որ դրանց գլխավոր հեղինակն իր նշանածն է. “Նաեւ շատ շոյված եմ, որ Միացյալ Նահանգներում բնակվող քույրս Մարիամ Աստվածածնի արձանիկ է ուղարկել, որը պտտվում եւ երգում: Բոլորը գիտեն, որ հաճախ եմ Տիրամորը երազումս տեսնում”:
Նարինե Դիլանյանը նշանածի հետ
Նարինե Դիլանյանին անչափ ուրախացրել են նաեւ սոցիալական ցանցում իր ընկերների, երկրպագուների, անծանոթների բազմաթիվ շնորհավորանքները. “Այդ ամենից հասկացա, որ հայ ազգի հորաքույրն եմ դարձել:)”: Իսկ երկրպագուների մատուցած նվերներից ամենատպավորիչը նրա համար իր եւ նշանածի պատկերով մատանին է:):
Դավիթ Մարդյանը, Նարինե Դիլանյանը, Մերի Մակարյանը եւ Միհրան Ծառուկյանը
“Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ այսօր ունեմ այն, ինչ ունեմ: Շնորհակալ եմ նշանածիս, ընտանիքիս, ընկերներիս եւ երկրպագուներիս: Նրանք երջանկացրին ինձ”,- ասել է Նարինեն ու հավելել, որ իր համար այժմ աշխատանքային բուռն շրջան է. շարունակվում է նկարահանվել “Դժվար ապրուստ” սերիալում. “Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի սերիալը. ամեն ինչ դեռ առջեւում է”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ ամենայն բարիք մաղթում Նարինե Դիլանյանին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Դիլանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: