Եվա Ռիվասը, որը տեւական ժամանակ է` նոր երգեր չի թողարկում, տեսահոլովակներ էլ չի ներկայացնում, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն չմոռանալու համար. “Որպես արտիստ ես կամ միայն ձեր սիրո շնորհիվ եւ ամեն ինչ կանեմ չհիասթափեցնելու համար”:
Եվա Ռիվասը
Երգչուհին իր գրառման մեջ նշել է, թե վերջին շրջանում հազվադեպ է լինում Երեւանում եւ երկրպագուների հետ շփվելու համար գրանցվել է սոցիալական ցանցերում, որտեղ տեղադրում է նաեւ անձնական բնույթի լուսանկարներ. “Դրա համար ոմանք ինձ քննադատում են, բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուրախ են ինձ համար եւ աջակցում են”:
Եվա Ռիվասը
Եվա Ռիվասը շեշտել է, թե իր համար կարեւորը ցույց տալն է, որ սովորական, երկրային մարդ է. “Ես էլ եմ ծիծաղում, լացում, կարող եմ սիրել, տառապել, տխրել: Բեմում գուցե տարբերվում եմ ձեզնից, բայց տուն վերադառնալով` դառնում եմ մամայի ու պապայի աղջիկ Վալերիա Ռիշոտնիկովան”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Եվա Ռիվասի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: