Եվա Ռիվասը տեւական ժամանակ է՝ չի երեւում եթերում, տեսահոլովակներ չի ներկայացնում, ստեղծագործական նորություններ չունի: Պարզելու համար՝ ո՞րն է երգչուհու լռության պատճառը եւ ինչո՞վ է հիմա զբաղված, զրուցել ենք իր պրոդյուսերի՝ Վալերի Սահարյանի հետ:
Եվա Ռիվասը
“Նորություններ, ցավոք սրտի, չունենք, չեմ ուզում խաբել: Եթե ինչ-որ բան լինի, անպայման կտեղեկացնենք: Երգչուհին առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, որոնք իրեն անհանգստացրել են ողջ տարվա ընթացքում եւ հետ են գցել աշխատանքային ռիթմից”,- BRAVO.am-ին ասել է Եվա Ռիվասի պրոդյուսերը:
Հիշեցնենք, որ Եվա Ռիվասին վիրահատել են նախորդ տարվա մայիսին: ““Գոհար” համույթի համերգի գլխավոր փորձի ժամանակ Եվան որովայնի շրջանում սուր ցավեր ունեցավ: Հետազոտությունից հետո որոշում ընդունվեց շտապ վիրահատել: Կանացի խնդիրներ են…”,-մեզ հետ զրույցում նշել էր Վալերի Սահարյանը:
Եվա Ռիվասը պրոդյուսերի՝ Վալերի Սահարյանի հետ
BRAVO.am-ն առողջություն է մաղթում երգչուհուն:
Տեքստը՝ Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Եվա Ռիվասի անձնական արխիվից եւ Maxim-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: