Եվա Ռիվասը Հայաստանում է. ահա այսպիսի լուր էր վերջերս տարածվել, որի իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է երգչուհու հետ ու ստացել ոչ միայն հետաքրքրող հարցի, այլեւ նրա անձնական կյանքի, առաջիկա պլանների ու այլ մի քանի հարցի պատասխաններ:
Եվա Ռիվասը
Երեւան գալու մասին
Օրեր առաջ մտերիմ ընկերներիցս մեկի ծննդյան տարեդարձին էի: Միջոցառման ընթացքում “ֆեյսբուքյան” էջումս նկարներ էի տեղադրել ու նշել, որ գտնվում եմ Երեւանում: Շատերը կարծել էին, թե Հայաստան եմ եկել, բայց, ցավոք, այդպես չէ. պարզապես ես գտնվում էի Մոսկվայի “Երեւան” ռեստորանում: Համենայնդեպս, իմ գալուստը Հայաստան սարերի ետեւում չէ:
Եվա Ռիվասը Դոմինիկյան Հանրապետությունում
Հանգստի մասին
Վերջերս եմ վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունում անցկացրած հանգստից, ուր մեկնել էի մտերիմ ընկերուհուս հետ: Ի դեպ, շուտով նախատեսում եմ Մալդիվյան կղզիներ մեկնել: Լավ հանգիստն արդյունավետ աշխատանքի անբաժանելի մասն է կազմում:
Եվա Ռիվասը Դոմինիկյան Հանրապետությունում
Կարիերայի մասին
Կարիերաս երկրորդ շնչառություն է ստացել: Այս պահին նոր տեսահոլովակների, ֆոտոսեսիաների եւ մենահամերգ կազմակերպելու աշխատանքներ են տարվում: Մեծ ցանկություն ունեմ ծննդյանս օրը` հուլիսի 13-ին, Երեւանում մենահամերգ տալ, սակայն համոզված չեմ, որ այս կարճ ժամանակահատվածում կհասցնեմ պատրաստվել: Այնուամենայնիվ, կանեմ հնարավորինս: Խոստանում եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է լինելու:
Եվա Ռիվասը
Անձնական կյանքի մասին
Պետք է ասեմ, որ անձնական կյանքումս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին, կներեք, դեռ չեմ ցանկանում խոսել:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Ռիվասի անձնական արխիվից եւ Maxim-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: