BRAVO.am-ն իր ընթերցողներին պատմել է “Ժպտա, Երեւան” նախագծի ու Մարտիրոս Սարյանի “Մեր բակը” մոզաիկ պաննոյի մասին, որի բացումն ամիսներ առաջ էր: Մեր մայրաքաղաքում սկսել է ժպտալ նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շենքը, որն այսուհետ կհիշեցնի երաժշտական ստեղծագործություն:):
Սկսել է ժպտալ նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շենքը:)
“Երաժշտություն” կոչվող կերամիկական խճանկարը, որի հեղինակը Դավիթ Մինասյանն է, զարդարում է ուսումնարանի ճակատային հատվածը: Ստեղծագործության գլխավոր հերոսը դիրիժորն է` իր նոտաներով ու ստեղնաշարով:
“Սկզբում մտավախություն կար. անհանգստանում էինք, որ նախագիծը կարող է չհասկացվի, չընդունվի, բայց այն ընդունվեց ու սիրվեց”,- նշել է ստեղծագործության հեղինակ Դավիթ Մինասյանը:
“Բոլորս շատ ենք հավանել “Ժպտա, Երեւան” նախագիծը, ուզում ենք, որ այն շարունակական լինի: Հիմա էլ կատարվում են աշխատանքներ, որոնք ժամանակի ընթացքում հանրությանը կցուցադրվեն: Ես` որպես դիզայներ եւ երեւանցի, կարող եմ ասել, որ մեզ պակասում են նման աշխատանքները: Երեւանը գեղեցիկ քաղաք է եւ այն ավելի ու ավելի գեղեցկացնելու կարիք ունի”,-ասել է Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
“Երաժշտության” գլխավոր հերոսը դիրիժորն է` իր նոտաներով ու ստեղնաշարով
Նշենք, որ “Երաժշտություն” կերամիկական խճանկարի հեղինակ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը հեղինակել է նաեւ “Տղամարդիկ” ֆիլմի արձանախումբը:
Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել են “Ժպտա, Երեւան”-ից, նախագիծը շարունակական բնույթ է կրելու:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Ժպտա, Երեւան” նախագծի անձնական արխիվից


×
9,043






